Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանը հրապարակում է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հայտարարությունը:

«Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը նոր հնարավորություններ է բացում երկրի ներսում քաղաքական կայունության և միջազգային հարաբերություններում կարգավիճակի բարձրացման, ինչպես նաև մշակութային, գիտական, տեխնիկական և տնտեսական առաջընթացի համար:

Հուսով ենք, որ այս կապը փոխհարստացնող կլինի և կնպաստի մեր երկրի քրիստոնեական ավանդույթների և հոգևոր արժեքների ամրապնդմանը։

Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ներդրվել է մեր ներկայիս իշխանության մեծ ջանքերը, մեր ժողովրդի վճռականությունը և շատերի քրտնաջան աշխատանքը: Անկախության վերականգնումից ի վեր Վրաստանի բոլոր իշխանությունները իրենց ներդրումն են ունեցել այս ճանապարհի կառուցման գործում։

Շնորհավորում եմ և օրհնում:

Թող Աստված կամենա Վրաստանի միասնությունը, խաղաղությունն ու հաջող ապագան՝ Սուրբ Աստվածածնի օգնությամբ»,- ասված է Իլիա Երկրորդի հայտարարության մեջ։