Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղի բնակիչները երկար տարիների բողոքն են ներկայացրել Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատանը բռնության դեպքերի հետ կապված սկանդալի կապակցությամբ: Նրանք պնդում են, որ իրենց վարելահողերը խլել են և փոխանցել ՎՈՒԵ Պատրիարքարանին՝ մանկատան համար:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա ռուսական անունով գյուղում ռուսներն արդեն երկար ժամանակ է չեն ապրում, մնացել է միայն մեկ ընտանիք: Հիմնականում այստեղ ապրում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի այլ գյուղերից վերաբնակեցված հայերը, մոտ 15 ընտանիք և էկո-միգրանտները լեռնային Աջարիայից՝ շուրջ 45 ընտանիք: Ինչպես ասում են բնակիչները, այստեղ բոլորն ապրում են խաղաղ՝ կիսելով միմյանց ուրախությունն ու տխրությունը:

Spasovka

Այստեղ հնարավոր է հասնել մի կողմից՝ Գորելովկա գյուղով, մյուս կողմից՝ Սաթխա: Ճանապարհը գյուղը բաժանում է երկու մասի: Ասֆալտապատ ճանապարհն ավարտվում է գյուղամիջում, որը սկսվում է Սաթխա գյուղից: Այստեղ, ինչպես Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրեթե ամեն տեղ, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ինչպես տեղացիներն են ասում, եթե վարելահող չկա,ապա անասուն էլ չկա, եկամուտ էլ:

Տեղի բնակիչների խոսքով՝ 2007 թվականին իրենց գյուղից 5 ընտանիք կորցրել են իրենց հողերը, նրանցից մեկը Գուրամ Ցինցկալաձեն է:

Գուրամը մեծ ընտանիք ունի, 2 որդիներն իրենց ընտանիքների հետ միասին: Հաշվի առնելով այն փաստը, որ նրանք գործնականում վարելահողեր չունեն, Գուրամի որդիները ստիպված էին մեկնել Թուրքիա՝ աշխատելու: Գուրամն այն մարդկանց թվում էր, ովքեր արածեցնում էին իրենց անասուններին Նինոծմինդայի մանկատանը փոխանցած հողերում:

Գուրամ Ցինցկալաձեն ասում է, որ այստեղ ազգային խնդիր չկա, քանի որ այս որոշումից տուժել են ինչպես Աջարիայից էկո-միգրանտները, այնպես էլ՝ տեղի հայերը:

«Երբ մենք եկանք այստեղ, Շևարդնաձեն մեզ խոստացավ հողեր տալ, նա իր խոսքի տերը եղավ, և մեզ հողեր տվեցին: Բայց հետո 2007-ին, ինչպես ես գիտեմ, 2005-ին բացվեց մանկատունը, նրանք եկան առանց որևէ բացատրության, չհարցրին արդյո՞ք ձեզ հող էր պետք, օգտագործում եք այն, թե՞ ոչ: Գոնե ինչ-որ բան պե՞տք է ասեին: Նրանք մեզնից խլեցին և տվեցին նրանց: Եկավ Մեուփե Սպիրիդոնը, դուրս եկավ մեքենայից, նայեց շուրջը, նրան դուր եկավ հողամասի այս հատվածը, ասաց, որ սա ամենագեղեցիկ հատվածն է և ասաց, որ այս հողը նրան պետք է: Եկավ նաև Ջումբեր Գելաշվիլին, ինչպես նաև Գագիկ Ղարսլյանը, և որպեսզի մեր կողմից ոչ մի դիմադրություն չլիներ, նրանք կանչեցին ոստիկանություն: Ես հարցրեցի, թե ինչպես կարող է այդպես լինել, մեզ ասացին, որ մենք վաղուց ենք գնել այս հողերը, այդ դեպքում ինչու միայն այդ ժամանակ նրանք հայտարարեցին այդ մասին: Ի՞նչ կարող ենք անել, մենք գյուղացի մարդիկ ենք և ոչինչ չկարողացանք անել: Հետո 3-4 տարի անց մենք իմացանք, որ այս հողը սեփականաշնորհված չէ», – ասում է նա՝ կանգնած տան շքամուտքում:

Guram

Ըստ Գուրամ Ցինցկալաձեի, ամեն հաստատություն տվել է տարբեր պատասխաններ:

«Մենք նախկինում հաճախ էինք այս մասին հարցնում, բայց մեզ ոչինչ չէին բացատրում, թաքցնում էին մեզանից: Եվ մենք՝ 5 ընտանիքներս, որոնցից խլել են այդ հողերը, կարող ենք վստահաբար ասել, որ պետությունն այդ մասին ոչինչ չգիտի, իրավիճակն այստեղ բոլորովին այլ է: Այսօր մենք գնացինք փաստաթղթերով զբաղվելու, բատոնի Ջումբերին ասում է, որ ինչ-որ կլինիկա է գնել այս հողերը և հանձնել Պատրիարքարանին: Հետո մենք եղանք Հանրային ռեեստրում: Այնտեղ մեզ ասացին, որ ինչ-որ մեկը գնել և հանձնել է Պատրիարքարանին, իսկ Գագիկ Ղարսլյանն ասում է, որ Սանդրա Ռուլոֆսն է տվել այս հողերը, և մենք չենք հասկանում, թե ինչու և ով է մեղավորը: Երբ մենք գնացինք խոսելու Գագիկ Ղարսլյանի հետ, նա երես թեքեց մեզանից և ասաց, որ գնամ ապրելու իմ Խուլո: Մեզ ուղարկում էին մի տեղից մյուսը: Մեզ ասացին, որ ձեր հարցերը լուծեք ինքներդ: Մենք լուծեցինք, և մի անգամ մենք գնացինք մանկատուն: Մի կին դուրս եկավ և ասաց՝ գիտեք ինչ արեցիք դուք, ձեր պատճառով ես այս տարի հանգստանալու չգնացի: Ինչպե՞ս է դա հնարավոր, չէ՞ որ սա մանկատուն է, ստացվում է նրանք պիտի հանգստանան աղքատ գյուղացիների և երեխաների հաշվի՞ն: Չգիտեմ ինչ է եղել այնտեղ, բայց ես ցավում եմ այդ երեխաների համար», – ասում է Գուրամը:

Գուրամը, ինչպես Սպասովկայի մյուս 4 ընտանիքները, հույս չունի, որ այդ հողերը կվերադարձվեն իրենց, բայց որոշեց պատմել իր խնդրի մասին, երբ սկսվեց մանկատան հետ կապված սկանդալը: Նա իր ընտանիքի հետ արդեն 21 տարի է ապրում է Սպասովկայում:

«Մենք իր ժամանակին կապ էինք հաստատել նաև լրագրողների հետ, «Ռուսթավի 2»-ը ճանապարհի կեսից վերադարձել էր Թբիլիսի: Եվ հենց որ ամեն ինչը տեղի ունեցավ, և այստեղ շատ լրագրողներ հավաքվեցին, մենք որոշեցինք, որ հենց այս ժամանակ մենք կարող ենք խոսել մեր խնդրի մասին: Տեսնենք, թե ինչ է կլինի, կտան, թե ոչ: Այս արոտավայրերը մեզ ավելի մոտ են, հիմա մենք ստիվպած ենք հասնենք սահմանամերձ տարածք, իսկ այնտեղ արդեն չեն թույլատրում, անցյալ տարի էլ թույլ չտվեցին խոտ հնձել: 11 հա և հողի կեսը խլել են 5 ընտանիքից: Այս հողը բաժանվել էր մեր միջև, բայց այն խլել են մեզանից: Մեր հարևանուհուց նույնպես խլել են, նրա որդիները ստիպված մեկնեցին Ռուսաստան` խոպան: Ես նույնպես ունեմ 2 որդի, և նրանք նույնպես աշխատում են Թուրքիայում: Բարձրագույն կրթություն ունեն…: Կամ հնձում ենք սահմանամերձ հողերը կամ խոտը գնում ենք: Անցյալ տարի հարևանս 1000 տուկ գնեց անասունների համար: Երեկ մեզ ասացին, որ Սպիրիդոնն տեղում չէ, այսօր վատ եղանակ էր, և մենք կրկին պատասխան չստացանք: Այսօր մենք գտնվում էինք քաղաքապետարանում, իսկ քաղաքապետը տեղում չէր», – ասում է Գուրամ Ցինցկղալաձեն:

Spasovka 1

Սպասովկայի մեկ այլ բնակիչ՝ Փիրուզի Վանաձեն, նույնպես էկոմիգրանտ է Խուլոյից, ինչպես Գուրամից, նրանից ևս խլել են ամբողջ վարելահողը:

«Իմ հողն էլ ինձանից ամբողջովին խլեցին: Նախ Ղարսլյանը մեզ վարձով տվեց այս հողը: Եվ 5-6 տարի անց սկսվեցին այս խնդիրները, և կրկին Ղարսլյանը չափեց մեր հողերը և խլեց: Դա սեփականություն չէր, այլ որպես վարձ: Մենք հիմա խնդրենք, եթե այդ հողերը հետ տան, շատ բարի, մենք շնորհակալ կլինենք, մենք էլի հողեր ունենք, կամ էլ կմեկնենք մեր Աջարիա», – ասում է Փիրուզի Վանաձեն:

Տեղի բնակիչ Էթերիի ընտանիքի ամբողջ հողատարածքը չէր փոխանցվել մանկատանը, սակայն նրա երեխաները նույնպես մեկնել են արտագնա աշխատանքի՝ այն պատճառով, որ նրանք չունեն բավարար հողեր անասնապահությամբ զբաղվելու համար:

«Մենք նույնպես իրենց հողերը կորցրած մարդկանց շարքում ենք: Սա նոր պատմություն չէ, արդեն ավելի քան 10 տարի է: Մի օր իմացանք, որ եկել են և հաշվում են մեր հողերը: Մենք գնացինք, ինչու էինք նրանք դա անում, չգիտեինք: Ղեկավարությունից էին և նրանց հետ կային քահանաներ, մոտ 10-15 հոգի: Մենք հարցրեցինք, թե ինչու են հաշվում: Մենք պետք է հողերը տանք որբերին օգնելու համար: Այդ տարվանից նրանք ամեն տարի խոտ են հնձում այնտեղ: Մինչև նրանք չհնձեն, մենք չենք սկսում հունձը: Եթե հանկարծ ճիշտ չհնձենք, դա կլինի վեճի պատճառ: Ոչ բոլոր հողերն են մեզնից խլել, եռանկյունու պես են կտրել: Մեզանից յուրաքանչյուրն ուներ 2-ական հա հողատարածք: Ուրիշներից գրեթե ամբողջ հողն են խլել՝ մոտ 40 հար վարելահող», – ասում է նա:

Spasovka 3

Jnews-ը Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարսի մետրոպոլիտ Նիկոլոզ Պաճուաշվիլիից փորձեց ճշտել հողատարածքների հետ կապված իրավիճակը, որը համոզված է, որ այդ հողերը օրինական կերպով են փոխանցվել ՎՈՒԵ Պատրիարքարանին:

«Այս հողերը թեմի հաշվեկշռում չեն: Դրանք, ամենայն հավանականությամբ, Պատրիարքարանի հաշվեկշռում են, քանի որ մանկատունը Պատրիարքարանին է պատկանում: Ամենայն հավանականությամբ այդ հողերը գրանցված են Պատրիարքարանի անունով, բայց մենք փորձում ենք խուսափել բնակչության հետ այս վիճահարույց հարցերից՝ նկատի ունեմ թեմը: Համոզված չեմ, որ այդ մարդիկ ճշմարտությունն են ասում, քանի որ նրանք տեսան, որ այդ հարցերը բարձրացվել են, լրագրողները իրենցով անհանգստացած են և, ամենայն հավանականությամբ, ցանկանում են ձեռք բերել իրենց չպատկանող մի բան: Կարծում եմ, որ պետությունը այս հողերը փոխանցել է մանկատանը: Չեմ կարծում, որ մանկատունը կլուծարվի, ամենայն հավանականությամբ կլինեն փոքր մանկատներ: Իսկ Պատրիարքարանը, հետագայում ինչ պլաններ կունենան, դա ինձ չի վերաբերվի: Քանի որ այս գույքը Պատրիարքարանի սեփականությունն է: Ես իմ թեմում այլ կերպ եմ անում», – ասում է մետրոպոլիտ Նիկոլոզը:

Տեղի բնակիչների խոսքով՝ հողամասի փոխանցմանը ակտիվ մասնակցություն է ունեցել Նինձոմինդայի մունիցիպալիտետի նախկին գամգեբելի Գագիկ Ղարսլյանը: Նրա խոսքով, ինքը պարզապես իր գործն է արել:

«Եթե ես նման հնարավորություն ունենայի, ես մի քանի հար հող ինձ կվերցնեի: Ես այն ժամանակ Նինոծմինդայի հաշվառման ծառայության պետն էի: Ինչ-որ մեկը գնեց հողը, ես գրանցում էի այն: Այն ժամանակ Պողոսն էր բերել փաստաթղթերը, և մենք գրանցել էինք հողը Պողոսի անունով: Ի՞նչ եմ ես ինձանից ներկայացնում, որ պետական հողը պետք է փոխանցեի եկեղեցուն: Սա իմ դիրքորոշումը չէ, սա այն է, ինչ եղել է», – ասում է Գագիկ Ղարսլյանը:

Ի՞նչ կորոշվի Սպասովկայի հողերի հետ, ում են դրանք պատկանում, Jnews-ը կփորձի պարզել այս հարցերի պատասխանները:

Քրիստինե Մարաբյան