Այս տարի Խաչվերացը կնշվի սեպտեմբերի 11-ին։ Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, խաչի նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Վաղը Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում Սուրբ և անմահ պատարագ կմատուցվի:

«Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին բոլորիդ սիրով հրավիրում ենք Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին։ Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա մատաղի հյուրասիրություն: Նույն օրը ժամը 17:00-ին, հավարտ ժամերգության, եկեղեցու բակում տեղի կունենա խաչի թափոր և Անդաստան», – այս մասին հայտնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը:

Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: