Այսօր, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից սկսվեց ամենամյա ուխտագնացությունը Սուրբ Նինոյի ճանապարհով:

Համավարակի պայմաններում, ի տարբերություն անցյալ տարիների, ուխտավորներից քչերը սկսեցին քայլել Սուրբ Նինոյի ճանապարհով: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ տոնախմբությունը սկսվեց Փարվանա լճի ափից, որտեղ Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևորականները մատուցեցին Սուրբ Պատարագ: Հետո ուխտավորները սկսեցին իրենց ճանապարհը: Սուրբ Նինոյի սրբապատկերները այս տարի տանում էին զինվորականները: Ուխտավորների մեջ կային կանայք, երեխաներ և քահանաներ:

Սուրբ Նինոյի կյանքը

Սուրբ Նինոյի հիշատակության օրը վրացական եկեղեցին նշում է տարին երկու անգամ՝ հունիսի 1-ին (19) նշվում է նրա գալը Վրաստան, իսկ հունվարի 27-ին (14-ին) նրա մահվան օրն է:

Ամենասուրբ Աստվածածինը լսեց Նինոյի աղոթքները և, տեսիլքի միջոցով հայտնվելով, նրան ասաց. «Գնա՛ Վիրք և այնտեղ քարոզի՛ր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանը, որ Նրա շնորհը գա քո վրա, և Ես իմ հովանու տակ կառնեմ քեզ»:

Սուրբ Նինոն ուղղվում է դեպի Վիրք: Փարվանա լճի մոտ նա հանդիպում է մցխեթացի հովիվների հետ, ովքեր պատմում են նրան իրենց հողի մասին և հայտնում, որ շուտով տուն են վերադառնալու: Նինոն հովիվներից թույլտվություն է խնդրում ուղեկցել նրանց: Ճանապարհին մեծ դժվարությունների դիմակայելով՝ նա վերջապես հասնում է Ուրբնիսի քաղաք և որոշ ժամանակ մնաց այնտեղ: Շուտով նա, հեթանոս ուրբնիսցիների հետ միասին, ովքեր պատրաստվում էին երկրպագել Արամազդի կուռքին, հասնում է Մծխիթա (Մցխեթա):

Սուրբ Նինոն ապաստան է գտնում արքայական այգեպանի ընտանիքում: Սուրբ Նինոյի աղոթքների շնորհիվ Աստված երեխա է պարգևում անզավակ ընտանիքին: Աստվածադարձ ամուսինները փառք են տալիս Քրիստոսին և դառնում Սուրբ կույսի աշակերտները: Քրիստոնեական հավատքի հետևորդները դառնում են Սուրբ Նինոյին ուղեկից: Շուտով նա այնքան հայտնի է դառնում, որ շատ հեթանոսներ սկսում են դիմել նրան օգնության համար, և, ստանալով այն՝ սկսում հավատալ Քրիստոսին:

Սուրբ Նինո առաջին առաքելուհու վաստակի շնորհիվ, Վրաստանում քրիստոնեությունը տարածվում է և ամրապնդվում:

Սուրբ Նինոն հանգրվանում է Բադբիի(Բոդբե) բնակավայրում: Նրան հուղարկավորել են հենց իր կամքով այնտեղ: Դրանից հետո Միրիան (Միհրան) թագավորը նրա գերեզմանի վրա տաճար է կառուցել՝ Մեծ նահատակ Գեորգիի անունով: Այսօր այս վայրում գորղում է Սուրբ Նինոյի կույսերի մենաստանը:

Ֆոտոշարք ուխտագնացությունից.

Nino way

bem

uxtavor4

zolot

Nino

nino2

meupe

malishka

uxtavor2

uxtavor3

uxtavor

mashina

meupe2

Քրիստինե Մարաբյան