Ախալքալաքում, Jnews-ի գրասենյակում, Transparency International Georgia-ն բաց տեղեկատվական բազաների վերաբերյալ դասընթաց անցկացրեց ուսանողների և բարձր դասարանցիների համար:
Ախալքալաքի ակտիվ երիտասարդները սովորեցին բաց տվյալների մշակման, կոռուպցիոն պրակտիկաների բացահայտման, իշխանության չարաշահման և չարդարացված ծախսերի մասին: Դասընթացը վարում էր Tok TV-ի լրագրող Ինգա Իրիցյանը, ով նույնպես հատուկ վերապատրաստվել է այս նախագծի համար։
«Այսօր մեզ ընդունեց Jnews-ը և կազմակերպեց մեր հանդիպումը հրաշալի երիտասարդների, ակտիվ մասնակիցների, քաղաքացիների հետ, և մեր դասընթացավարը նրանց դասընթաց անցկացրեց բաց տվյալների, այն մասին, թե ինչ պետք է իմանալ կոռուպցիան բացահայտելու համար, որտեղ փնտրել այն և ինչպես կարող ենք ապագայում հակազդել այս ամենին: Սա շատ կարևոր է ինչպես լրագրողների, այնպես էլ շարքային, ակտիվ քաղաքացիների համար: Այս տարի մենք 100-ից ավելի մասնակիցների հետ թրեյնինգներ ենք անցկացրել տարբեր շրջաններում»,- մեկնաբանեց Transparency International կազմակերպության մեդիա ծրագրի մենեջեր, Իվ. Ջավախիշվիլի անվան ԹՊՀ պրոֆեսոր Մարիամ Գերսամիան:
Ծրագիրն իրականացվում է Black sea trust աջակցությամբ տարբեր շրջաններում, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված տարածքներում։ Ծրագրի շրջանակներում վրացերենից հայերեն և ադրբեջաներեն է թարգմանվել բաց տվյալների վերաբերյալ ձեռնարկ, որը ստանում են թրեյնինգի մասնակիցները։