Հասարակություն 16 Դեկտեմբերի, 2021 • Խուլգումոցիները բողոքում են քաղաքապետարանի դիմաց

Այսօր Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղի բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել քաղաքապետարանի մոտ՝ բողոքելով գյուղամեջով անցնող կենտրոնական ճանապարհի սարսափելի վիճակի համար։

Մոտ 50 երիտասարդ հավաքվել էր Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց:

«Անցած անգամ կուլիկիամցիների հետ էլ էինք եկել, բայց ապարդյուն: Մենք ուզում ենք պատասխան ստանալ, թե երբ կլուծվի գյուղի ճանապարհի հարցը, ընտրություններից ընտտրություն խոստումներ են տալիս»,- Jnews-ի հետ զրույցում ասաց Խուլգումոյի բնակիչ Խաչիկ Մանվելյանը:

Քաղաքապետարանում ցուցարարներին ասացին, որ քաղաքապետը տեղում չէ՝ ժողովի է, մոտ կես ժամ քաղաքապետարանի դիմաց սպասելուց հետո ցուցարարները բարձրացան 2-րդ հարկ դահլիճի դիմաց: Որոշ ժամանակ սպասելուց հետո հեռացան այդպես էլ չհանդիպելուվ քաղաքապետ Մելքոն Մակարյանին։

Գյուղացիները բազմիցս բողոքել են տեղական իշխանություններին՝ ճանապարհների վիճակից, խնդիրն առ այսօր լուծում չի ստացել:

Հարկ է նշել, որ Խուլգումո-Կուլիկամ գյուղերի ասֆալտապատման նախագիծը պատրաստ է, ըստ որի 2 կմ 413 մ ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է 2 167 760 լարի։ Միջոցներ լինելու դեպքում 2022 թվականին այն կիրագործվի։

Վարդուհի Կուրղինյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝