Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կեսօրից հետո՝ Ախալքալաքում, ոստիկանության շենքի մոտ վթար է տեղի ունեցել, տուժածներ չկան։
Ականատեսների խոսքով՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, խուսափելով հանդիպակաց գոտի դուրս եկած ավտոմեքենայի հետ բախումից՝ բախվել է սյանը, մեքենան կողաշրջվել է: Ոչ ոք չի տուժել:
Դեպքի վայր է ժամանել Պարեկային ոստիկանությունը։ Մյուս վարորդներն օգնել են մեքենան շրջել ու կանգնեցնել անիվների վրա։
Jnews-ը միջադեպի մանրամասների մասին տեղեկությունը պարզում է ՆԳՆ-ից։