Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում 2023 թվականի «Օգնություն գյուղին» ծրագրով (ՕԳԾ) աշխատանքներն ավարտվել են, սակայն աշխատանքների 20%-ն ընդունման-հանձնման փուլում է։ Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունը դրական է գնահատում այդ աշխատանքները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում 2023 թվականի ՕԳԾ-ի աշխատանքներն արդեն ավարտվել են 100%-ով, սակայն աշխատանքների 20%-ը դեռ ընդունման-հանձնման փուլում է։ Հիմնականում դրանք այն աշխատանքներն են, որոնց մրցույթները մյուսներից ուշ են կայացել։ Դրանք Խանդո, Չամդուրա և Վաչիան գյուղերի աշխատանքներ են։

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, իրենք գոհ են այս ծրագրով իրականացված բոլոր աշխատանքներից։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի ՕԳԾ-ի բյուջեն 2020 թվականից ի վեր չի փոխվել, այս ծրագրին ամեն տարի հատկացվող գումարը կազմում է 922000 լարի։

Ինչ առաջնահերթություններ են ընտրվել այս տարի գյուղերում, կարդացե՛ք հետևյալ նյութը.

ՕԳԾ. «Ախալքալաքի գյուղերի մեծ մասը կլուսավորվի»