Դեկտեմբերի 1-2 Հայաստանում կայացել է քիքբոքսինգի k1 միջազգային մրցաշար, որին մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի Դադեշ գյուղի մարզիկները: Նրանք վերադարձել են, գրավելով պատվավոր հորիզոնականներ:

385522090_706924531393357_120141144237578975_n

404564640_370246895370115_8620602509766287374_n

Մրցաշարին մասնակցել են 5 մարզիկ, նրանցից երեքը գրավել են առաջին, իսկ երկուսը երկրորդ հորիզոնականներ:

Առաջին հորիզոնականն են գրավել.
– Ալբերտ Հարությունյանը 16-17 տարեկանների խմբում, 51 կգ քաշային կարգում
– Անդրանիկ Թումասյանը 13 տարեկանների խմբում, 40 կգ քաշային կարգում
– Զոհրաբ Հարությունյանը, ով մրցակցին հաղթել է նոկաուտով, 12 տարեկանների խմբում, 35 կգ քաշային կարգում:

Նրանք վարել են պրոֆեսիոնալ մենամարտ, յուրաքանչյուր մենամարտ բաղկացած է եղել երեք ռաունդից, տևողությունը՝ 3 րոպե:

Երկրորդ հորիզոնականն են գրավել.

– Անդրանիկ Սիմոնյանը 30 կգ քաշային կարգում, 11 տարեկանների խմբում
– Լյովա Մշեցյանը 36 կգ քաշային կարգում, 13 տարեկանների խմբում:

Նշենք, որ նրանց մարզիչն է Անդրանիկ Աբելյանը:

370758084_1191874945105416_916064471187934993_n

386445488_771983211404715_8473109995317441100_n

Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Հայաստանի մարզիկները: Մարզիկները պարգևատրվել են գավաթներով և մեդալներով: