Ապրիլի 13-ին Ախալքալաքի մարզահամալիրում տեղի ունեցավ Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Բազկամարտի բաց առաջնություն, որին ընդհանուր առմամբ մասնակցեցին մոտ 200 մարզիկներ՝ Ախալքալաքից, Նինոծմինդայից, Ծալկայից և Ախալցիխեից։

wrestling2

Մրցումներն անցկացվեցին երիտասարդների (մինչև 18 տարեկանների) և մեծահասակների միջև:

Երիտասարդների խմբում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

  • մինչև 60կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Արարատ Հակոբյանը, 2-րդ տեղը՝ Ժորա Զաքարյանը, 3-րդ տեղը՝ Ռուբեն Խդրյանը։
  • մինչև 70կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Շուրա Նահապետյանը, 2-րդ տեղը՝ Հրաչ Պետրոսյանը, 3-րդ տեղը՝ Դավիթ Մովսեսյանը։
  • մինչև 80կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Նուգզար Թամելիվշիլին, 2-րդ տեղը՝ Կարեն Գալոյանը, 3-րդ տեղը՝ Վահե Պապոյանը։
  • 80 կգ-ից բարձր քաշային կարգում 1-ին տեղը գրավեց Ալեքսանդր Կուլբեկյանը, 2-րդ՝ Արթուր Այվազյանը:

Մեծահասակների խմբում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.

  • մինչև 70կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Արտյոմ Այվազյանը, 2-րդ տեղը՝ Միխեիլ Խուցիշվիլին, 3-րդ տեղը՝ Զուրաբ Նահատակյանը։
  • մինչև 80կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Արմեն Կևնակսեզյանը, 2-րդ տեղը՝ Ալեքսան Մանասյանը, իսկ 3-րդ տեղը՝ Արթուր Դարբինյանը։
  • մինչև 90կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Արմեն Կևնակսեզյանը, 2-րդ տեղը՝ Սամվել Մանանյանը, 3-րդ տեղը՝ Վարդան Ազնավուրյանը։
  • մինչև 100 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրեց Ադամ Այվազյանը, 2-րդ տեղը՝ Քերոբ Բախրիկյանը, 3-րդ տեղը՝ Յուրա Թարվերդյանը։
  • 100 կգ-ից բարձր քաշային կարգում, որին բոլորը կարող էին մասնակցել ցանկացած քաշի և տարիքի տեր անձինք՝ 1-ին տեղը գրավեց Գարիկ Մարաբյանը, 2-րդ տեղը՝ Դավիթ Գավան, 3-րդ տեղը՝ Թորոս Սնխչյանը։

wrestling3

wrestling8

wrestling4

Հաղթողները ստացան հիշարժան պարգևներ և մրցանակներ։

wrestling5

wrestling6