Ախալքալաքից երեք մարզիկ մասնակցել է կարատեի «World Cup» միջազգային առցանց մրցույթին, բոլորը մրցանակային հորիզոնականներ են զբաղեցրել:
Մրցումները կազմակերպվել էր «Մարտարվեստների համաշխարհային մշակույթների համադաշնության» կողմից և անցկացվում էր մարտարվեստի տարբեր մարզաձևերում՝ կարատե, ջիու-ջիտսու, կենդո, այկիդո և թեքվանդո:
«World Cup» կարատեի առցանց մրցաշարին մասնակցում էին աշխարհի 12 երկրներից 120 մարզիկներ, այդ թվում՝ երեք մարզիկ Ախալքալաքի մարզադպրոցից՝ մարզիչ Ռաֆայել Դարբինյանի գլխավորությամբ:
Երեք մարզիկներն էլ զբաղեցրել են մրցանակային հորիզոնականներ:
Արտյում Ավագյանը (տղա) 16-17 տարեկանների կարգում զբաղեցրել է 1-ին տեղը KATA-ում, Ռաֆայել Դարբինյանը (թիմի մարզիչ) 50-54 տարիքային կարգում՝ 1-ին տեղը KATA-ում, Կիմա Նորսոյանը (աղջիկ)՝ 14-15 տարեկան կատեգորիայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը KATA-ում: