Նինոծմինդայի «Փարվանա» թիմն ավարտեց ֆուտզալի խաղերը փորձնական լիգայում: Գրավելով 3-րդ պատվավոր հորիզոնականը, թիմն Արծաթե լիգայում խաղալու ուղեգիր է ստացել:
«Փարվանա» թիմը երկարատև դադարից հետո սկսեց պայքարը ֆուտզալի փորձնական լիգայում: Հավաքելով 12 միավոր, թիմը դարձավ լիգայի մրցանակակիր, ապահովելով իր տեղը բարձրագույն լիգայում: Հոկտեմբերին թիմը կպայքարի Արծաթե լիգայում:
«Մենք փորձում ենք լինել ավելի ակտիվ և Նինոծմինդան ճանաչելի դարձնել աշխարհում»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է թիմի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանը: