Ախալքալաքի մունիցիպալիտետում հիմնական ֆինանսական փաստաթղթի մշակումն ընթացքի մեջ է։ 2024 թվականի բյուջեն պարունակում է նույն առաջնահերթությունները, ինչ 2023 թվականինը, բացառությամբ նոր կետի՝ «Քաղաքացիական բյուջետավորման»։ Jnews-ը դիտարկել է, թե ինչ է սպասվում բյուջեի նոր նախագծով, ինչ է փոխվել, իսկ ինչ է մնացել այնպես, ինչպես կար։

Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի բյուջեի եկամուտները 2024 թվականին աճել են ավելի քան 1,5 մլն լարիով։ Եթե այս տարի մունիցիպալ բյուջեի եկամուտները կազմում են 17 130 000 լարի, ապա հաջորդ տարվա համար նախատեսվում է 18 659 400 լարի։ Եկամուտները կազմված են դրամաշնորհներից, հարկային եկամուտներից, ոչ հարկային եկամուտներից և ոչ ֆինանսական ակտիվներից:

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա բյուջեի ծախսային մասի համար նախատեսված է 24 677 079 լարի, որը նույնպես աճել է ընթացիկ 2023 թվականի համեմատ՝ 21 873 427,31 լարի։ Նշենք, որ բյուջեի ծախսային մասն ավելի քան 6 մլն լարիով գերազանցում է եկամտայինը։

Սակրեբուլոյի պահպանման համար ծախսերի ընդհանուր գումարից կհատկացվի 1 369 140 լարի, որը նույնպես ավելացել է 61 460 լարիով։ Այդ գումարից ճնշող գումարը հատկացվել է աշխատավարձերին՝ 900 000 լարի (2023 թ.-ին՝ 807,150 լարի)։ Աշխատավարձային հավելավճարը (պարգևավճար) նույնպես 18 350-ից դարձել է 30 000 լարի։ Պայմանագրով նախատեսված աշխատավարձը հաջորդ տարի 73 600-ից կդառնա 84 000 լարի։

Ախալքալաքի քաղաքապետարանի համար նախորդ տարվա համեմատ ընդհանուր առմամբ 247 209 լարի է հատկացվել, 2024 թվականին քաղաքապետարանի ծախսերին հատկացվել է 3 980 948 լարի (2023 թ.-ին՝ 4228157,15 լարի)։ Առանձին-առանձին «Աշխատավարձ» կետի համար կհատկացվի 264.000 լարիով ավելի, քան այս տարի։

Պայմանագրով աշխատողների աշխատավարձը 1 243 999 լարիից դարձել է 1 375 000 լարի։ Պահուստային ֆոնդն աճել է մինչև 250 000 լարի (2023 թվականին այն կազմել է 139 122,50 լարի)։

Քաղաքապետարանի ընդհանուր ֆինանսավորման նվազում նկատվում է այն պատճառով, որ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 600 հազար լարիով։ Այս ոչ ֆինանսական ակտիվներն այս տարի ներառում էին հատուկ տեխնիկայի, աղբամանների, գրասենյակային կահույքի, համակարգիչների ձեռքբերում և այլն։

Սպորտային, երիտասարդական և մշակութային միջոցառումների ֆինանսավորման համար բյուջեով հատկացվել է 311 980 լարի, ինչը պակաս է ընթացիկ 2023 թվականին հատկացված գումարից (41 4402.2 լարի)։ Հարկ է նշել, որ ավելացել է այն գումարը, որի համար մունիցիպալիտետը կազմակերպում է Ախալքալաք քաղաքի օրը՝ 50,000 լարի (2023 թվականին հատկացվել է 35,000 լարի)։ Ամանորյա խնջույքի կազմակերպման գումարը մնում է նույնը՝ 60 000 լարի։ Լավագույն աշխատողներին, մարզիկներին և մշակութային գործիչներին, ինքնագործունեությամբ զբաղվողներինպարգևատրելու համար հատկացվել է 20 000 լարի (2023 թվականին գումարը կազմել է 14094,2 լարի)։

Տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի համար 2024 թվականին մոտ 2,3 մլն լարիով ավելի շատ միջոցներ են հատկացվել, քան 2023 թվականին։ Այդ ծախսերի համար տեղական բյուջեից նախատեսվում է ծախսել 11,557,711 լարի (2023 թվականին՝ 9,258,195.2 լարի)։ Այս գումարը ներառում է փողոցների և ճանապարհների վերականգնման, կանաչապատման, ջրամատակարարման, արտաքին լուսավորության, սպասարկման կենտրոնի աշխատանքի, մանկապարտեզների վերականգնման և այլ նախագծեր։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին կից կազմակերպության բյուջեն նույնպես ավելացել է և կազմում է 5,465,450 լարի (2023 թվականին այն եղել է 4,591,905,8 լարի)։ Սակայն հարկ է նշել, որ ոչ բոլոր կազմակերպությունների բյուջեն է ավելացել, օրինակ՝ 3 կազմակերպության քիչ ֆինանս է հատկացվել, քան այս տարի։ Մնացած դեպքերում ավելացել է կազմակերպությունների բյուջեն։ Ախալքալաքի լողավազանի բյուջեն 248.000 լարիից (2023թ.) նվազել է մինչև 217.000 լարի։ Լողավազանն ընդամենը 10000 լարի սեփական եկամուտ ունի և հաճախ մաքրման աշխատանքներից հետո շարքից դուրս է գալիս ու մի քանի ամիս չի աշխատում։

– Ակումբների միավորումը բյուջեից ստանալու է 209.000 լարի, իսկ 2023 թվականին դրա բյուջեն կազմել է 234.000 լարի։ Սեփական եկամուտը 8000 լարի է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ակումբների մեծ մասը սարսափելի վիճակում է և չի գործում։

– Գավառագիտական թանգարանը 2024 թվականին բյուջեից կստանա 62 500 լարի։ 2023 թվականին այս կազմակերպության բյուջեն կազմում է 65 000 լարի, իսկ սեփական եկամուտը՝ 500 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեով, ինչպես ամեն տարի, ֆինանսավորում է հատկացված 4 լրատվամիջոցի. Տեղական ATV-12 հեռուստատեսության համար տրամադրվում է 45.000 լարի, նույնքան, ինչ նախորդ տարի, Expressnews առցանց հրատարակությունը կստանա 3000 լարի (նույնչափ-ինչ նախորդ տարի), «Վրաստան» թերթը՝ 4.900 լարի (նախորդ տարի նույնքան էր), իսկ առցանց հրատարակությունը GUARDIAN.ge առցանց հրատարակությունը նախորդ տարվա գումարից 4850 լարիով ավելի է ստանալու (2023 թվականին մունիցիպալիտետն այս լրատվամիջոցին հատկացրել է 5000 լարի)։

Ախալքալաքի 2024 թվականի բյուջեի նոր ծախսային կետի մասին կարդացե՛ք հետևյալ նյութը՝

«Քաղաքացիական բյուջե» կետը ներառված է 2024 թվականի բյուջեի նախագծում