Այսօր՝ փետրվարի 15-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 650, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 9 նոր դեպք. Ադիգենի՝ 3, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 2, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 4 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 125 անձ. Ախալցիխեում՝ 26, Բորժոմիում՝ 69, Ադիգենում՝ 19, Ասպինձայում՝ 10, Ախալքալաքում՝ 1 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 38 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 24 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 565, իսկ մահվան դեպքերը՝ 46:
Այս պահի դրությամբ սպասվում է 12 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 12 անձ, ընթանում է փորձաքննություն։