Ավարտվել են Խավեթ-Դավնիա-Էրինջա 5.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի բետոնապատման աշխատանքները և այն հանձնվել է շահագործման: Այս ճանապարհի կառուցումը բազմամյա ծրագիր է, որն իրականացվում է երկու փուլով: Ճանապարհի մնացած՝ 4կմ 700մ հատվածը կառուցվի 2024 թվականին։

Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի 5.5 կմ հատվածում կառուցվել է երկաթ-բետոնե ծածկ: Ճանապարհի կառուցման նախնական արժեքը կազմում է 2 619 220 լարի, այն բազմամյա ծրագիր է։ Այս տարվա շինարարության համար հատկացվել է 500 000 լարի, որից 200 000-ը հատկացրել է բարձրալեռնային հիմնադրամը, իսկ 300 000-ը` տեղական բյուջեն:

Խավեթ գյուղի տարածքից ընտրված Ախալքալաքի Շրջանային ժողովի մեծամասնական պատգամավոր Հրաչյա Մովսեսյանը Jnews-ի հետ զրույցում ասաց.

«Եթե եղանակային պայմաները թույլ տան ճանապարհի հետ կապված բոլոր աշխատանքները կավարտենք, եթե ոչ, ապա նախագծի ավարտը մինչև 2024 թվականի օգոստոսն է և մինչ այդ բոլոր աշխատանքները կիրականացվեն: Ընդանուր առմամբ կառուցվել է նախատեսվածից 270 մետր ավել ճանապարահատված: Արդյունքներից գոհ եմ, իրականացվել է գերազանց աշխատանք»:

xavet janaparh - 1

Նշենք, որ նորակառույց ճանապարհը կենսական կաևոր նշանակություն ունի երեք՝ Խավեթ, Դավնիա և Էրինջա գյուղերի բնակիչների համար։ Սա հեռավոր այս գյուղերը քաղաքին կապող միակ ճանապարհն է։

Ձմռանը՝ առատ ձյան ժամանակ հաճախ այս գյուղեր տանող ճանապարհը փակվում էր։ Շտապօգնության մեքենաներն ու տաքսու վարորդները նույնիսկ գարնանը դժվարությամբ էին համաձայնվում ուղղություն վերցնել դեպի Խավեթ, ճանապարհի անմխիթար վիճակը խոչընդոտում էր նաև գյուղատնտեսական ապրանքների իրացմանը և զգալի ազդեցություն ուներ դրանց գնի վրա։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչն է խավեթցիներին ստիպում հեռանալ հարազատ բնակավայրից

Խավեթի անվերջանալի, անվերջ չլուծվող խնդիրները

Սկսվել է Խավեթ-Դավնիա-Էրինջա ճանապարհի կառուցման աշխատանքները

Խավեթցիները դժգոհում են այն ճանապարհից, որով «ոչ թե երթևեկում, այլ լողում են»

Խավեթցիները դժգոհում են անանցանելի ճանապարհներից

Բետոնե ճանապարհի կառուցումը խավեթցիների մոտ հույս է արթնացրել