Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքով Ախալքալաքի քաղաքապետարան էին եկել Խավեթ գյուղի բնակիչները: Բողոքի պատճառը մինչ գյուղ տանող ու անմիջապես գյուղամիջյան ճանապարհների սարսափելի վիճակն է։
Այսօր Խավեթ գյուղի բնակիչները եկել էին Ախալքալաք՝ հանդիպելու տեղի իշխանությունների, մասնավորապես՝ նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ։ Ճանապարհին նրանք կապ հաստատեցին Jnews-ի խմբագրության հետ և խնդրեցին ներկա գտնվել հանդիպմանն ու լուսաբանել իրենց խնդիրները։ Թեև Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ի լրագրողին կոպիտ կերպով խնդրել է լքել իր աշխատասենյակը՝ ասելով, որ լրագրողին հրավիրել են բնակիչները, ոչ թե ինքը։
Այն, ինչի մասին խոսվել է քաղաքապետի աշխատասենյակում, խավեթցիները հաղորդեցին հակիրճ: Վերջիններիս խոսքով, Մելքոն Մակարյանը ոչ մի խոստում չի տվել և իրենց հայտնել է, որ մոտակա մեկ տարում իրենց խնդիրները կմնան չլուծված, քանի որ այս տարվա բյուջեում Խավեթի համար հատկացված միջոցներ չկան։
«Ոչինչ չի լուծվի: Մենք նորից վերադառնում ենք մեր կոտրած տաշտակին: Նա ասաց, որ ժամանակ է հարկավոր, որ մենք սպասենք»,- ասաց բնակիչներից մեկը։
«Դուք Խավեթում եղե՞լ եք: Ինչպիսին են մեր ճանապարհները, գիտե՞ք: Մենք շրջափակման մեջ ենք: Քաղաք հասնելու համար մեզ արդեն նավակներ են պետք, ճանապարհն ուղղակի անանցանելի է»,- ասում է Խավեթի մեկ այլ բնակիչ։
«Մի պարզ բան ասեմ, ամեն մարդ հարմարավետություն է ուզում, որ լավ ապրի: Եթե նույնիսկ մարդ լավ վաստակի և լավ մեքենա ուզենա գնել, չի կարողանա: Մեր ճանապարհներով միայն ջիպով կարելի է երթևեկել: Նրանք մեզ ասացին, որ այս ճանապարհը չեն կարողանա սարքել»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Նշենք, որ Jnews-ում Խավեթ գյուղի խնդրահարույց ճանապարհների մասին առաջին հոդվածը հրապարակել էր դեռ 2015թ.-ին: Այս ընթացքում խավեթցիների կյանքում ոչինչ չի փոխվել։
«Իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ նման գյուղ գոյություն ունի». Խավեթի բնակիչ
Կյանքը չամուռի թագավորությունում (Photo/Video)
Jnews-ն այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնա առաջիկա օրերին։