Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակչուհուն ամուսնանալ հակադրելու համար բերման է ենթարկվել Ախալքալաքի բնակիչ Հ.Ի.–ն: Նրան սպառնում է կամ հանրային աշխատանք՝ 200-ից 400 ժամ, կամ ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով։
Փոկա գյուղի բնակիչ Լ.Կ.-ը բողոք է ներկայացրել ոստիկանություն, որ երիտասարդը հոգեբանական ճնշում է գործադրում իր վրա՝ ամուսնանալու նպատակով։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Դրանից հետո երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել, իսկ երեկ՝ նոյեմբերի 13-ին, նա բերման է ենթարկվել: Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Գործը վարվում է Վրաստանի ՔՕ 150-րդ հոդվածով, որը նշանակում է հարկադիր ամուսնություն։ Այս արարքը պատժվում է կամ հանրային աշխատանքով՝ 200-ից 400 ժամ, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով՝ զենք կրելու իրավունքի սահմանափակմամբ կամ առանց դրա։