Վրաստանի ՆԳՆ-ից մեզ հաղորդեցին, որ մարտի 6-ին մեր կողմից հրապարակված հոդվածի փաստի հիման վրա կատարվում է հետաքննություն՝ «Անձնական փաստաթղթերի կեղծում» գործով:
Մարտի 6-ին մենք ստացանք մեր հարցերի պատասխանները Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղի 2 բնակչի ու Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղի 1 բնակչի առգրավված անձնագրերի մասին: Նախարարության մամլո ծառայության պատասխանում ասվում է.
«Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնում հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասով՝ անձնական փաստաթղթերի կեղծում»:
Հետաքննության մանրամասները չեն հրապարակվում: Վրաստանի քրեական օրենսգրքի այդ հոդվածը ենթադրում է «Կեղծ փաստաթղթերի, կնիքների, դրոշմների կամ բլանկերի պատրաստում, վաճառք կամ օգտագործում»:
Հոդվածի առաջին մասը ենթադրում է պատրաստում, ձեռք բերում, պահում իրացման կամ օգտագործման նպատակով: Կեղծ ինքնության քարտերի կամ այլ պաշտոնական փաստաթղթերի, կնիքների, դրոշմների, բլանկերի օգտագործում և իրացում: Այս գործողությունը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամկետով:
Վլադիմիր Հակոբյանից ու Արսեն Խաչատրյանից Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղից, և Մնացական Չախալյանից Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղից անցյալ տարվա աշնանը (2017 թ.-ին), ռազմավարական նշանակության խողովակաշարերի պաշտպանության հարցով Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները տարբեր ժամանակներում նրանցից վերցրել են հայկական և վրացական անձնագրեր: Նրանք ոչինչ չեն ասել նրանց, միայն հայտնել եմ, որ վերցնում են ստուգելու համար: 4-5 ամիս է այս մարդիկ սպասում են անձնագրերին ու այսօր պարզվեց, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ անձինք Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր Հայաստանի քաղաքացիություն են ընդունել: Կապված է արդյոք քրեական գործի հարուցումը երկու անձնագրերի առկայությամբ, թե հետաքննությունը իրականացվում է այլ փաստերի հիման վրա մենք դեռ չգիտենք: