Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ախալքալաքի Մարտունի գյուղում բնակվող 35-ամյա տղամարդուն՝ հարկադիր ամուսնության և հետապնդման մեղադրանքով։ Նախաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

«ՆԳՆ-ի կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը գենդերային անհանդուրժողականության հիմքով անցանկալի շփում է ունեցել տուժողի հետ և սպառնալիքներով փորձել է նրան ամուսնության դրդել։ Մեղադրյալի գործողությունների արդյունքում տուժողը հոգեբանական ճնշում է ապրել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Իրավապահները բերման են ենթարկել մեղադրյալ Հ.Ի.-ին: Դատավորի որոշմամբ նա կալանավորվել է նոյեմբերի 13-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասով (Հարկադիր ամուսնություն) և 151-րդ հոդվածի 1-ին մասով (հետապնդում), որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Դատախազությունից հայտնում են, որ տուժողը օրենքով սահմանված ժամկետներում կդիմի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ։

Կարդացեք նաև`