Վրաստանի ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն՝ այն անձինք, ովքեր ունեն ժամանակավոր վկայական հաշվառված զենք պահելու իրավունքի մասին, կարող են զենքը տանել հրաձգարան։

Հետաքրքրված անձինք ՆԳՆ սպասարկման գործակալությունից կարող են ձեռք բերել ժամանակավոր վկայական, որի հիման վրա զենքն իրավունք կունենան տանել հրաձգարան և վերադարձնել պահեստի վայր, ոչ ավել, քան շաբաթական մեկ անգամ։

Մինչ այժմ գործող օրենսդրությամբ զենքը հրաձգարան տեղափոխելու հնարավորություն չկար, ինչն առաջացրել էր հրացանակիրների դժգոհությունը։

Ժամանակավոր զենքի վկայականով հնարավոր կլինի փոխանցել պահեստավորման իրավունքով գրանցված ոչ ավելի, քան հինգ զենք, իսկ հրաձգարանի տիրոջ համաձայնությամբ՝ տեղափոխել շարժական զենքի համար նախատեսված պարկուճներ (ոչ ավելի, քան 50 պարկուճ՝ մեկ զենքի համար) դեպի հրաձգարան։ Զենքը տեղափոխելիս անձը պետք է իր հետ ունենա զենքի ժամանակավոր վկայական և զենքի հաշվառման վկայական։

Ժամանակավոր զենքի լիցենզիա ստանալու համար սեփականատերը գրավոր դիմումով պետք է դիմի սպասարկման գործակալություն։

Զենքը հրաձգարան տեղափոխելու համար ժամանակավոր լիցենզիայի վճարը կազմում է 30 լարի մեկ զենքի համար, 50 լարի՝ միաժամանակ երկու զենքի համար, 100 լարի՝ երկուսից ավելի զենքի համար միաժամանակ։

Սպասարկման գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է զենքի ժամանակավոր վկայական, որտեղ նշվում են հրացանը հրաձգարան տեղափոխելու և պահեստավորման վայր վերադարձնելու ժամերը։

Առանց ժամանակավոր լիցենզիայի զենք կրելը կամ այլ կանոնները խախտելը կառաջացնի քրեական պատասխանատվություն։