24-ամյա Գրիգոր Աղալարյանն արդեն 10 ամիս է, ինչ ապրում է դիալիզի օգնությամբ, քանի որ նրա երիկամները չեն աշխատում։ Սակայն դիալիզի պատճառով երիտասարդի մոտ խնդիրներ են առաջացել սրտի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված։ Պլանավորված երիկամի փոխպատվաստումը չստացվեց: Բժիշկները խոսում են շուտափույթ փոխպատվաստման անհրաժեշտության մասին, սակայն Գրիգորի ընտանիքը, նրա համագյուղացիները և մայրիկի համագյուղացիները, ովքեր մոբիլիզացվել են օգնելու, կարող են հոգալ փոխպատվաստման ծախսերի միայն 50%-ը:
Սոցցանցերում սկսել է պտտվել երիտասարդի լուսանկարը՝ գրությամբ, որ երիկամի փոխպատվաստման համար վերջինիս ֆինանսական օգնություն է հարկավոր։
Գրիգոր Աղալարյանն Ախալքալաքի Ղադո գյուղից է, նա, ինչպես իր հասակակից շատ տեղացիներ, խոպան էր մեկնում Ռուսաստան։ Ձմռանը նա վերադառնում էր ծնողների մոտ, իսկ գարնանը նորից մեկնում էր խոպան։ Սակայն 2023 թվականի հունվարին նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Երկու երիկամներն էլ սկսեցին չգործել, և այդ ժամանակվանից նա ապրում է դիալիզի օգնությմաբ, դա այլ կերպ կոչվում է «արհեստական երիկամ»։ Սարքը կատարում է երիկամների ֆունկցիան և զտում է արյունը շաբաթական 3 անգամ 3-4 ժամ։ Այնուամենայնիվ, այս սարքը վնասակար ազդեցություն ունի Գրիգորի սրտի և ենթաստամոքսային գեղձի վրա։
«Բժիշկներն ասում են՝ ինչքան շուտ փոխպատվաստում կատարվի, այնքան լավ: Ասում են՝ եթե նույնիսկ 80 տարեկանի երիկամ լինի ու մի քանի տարի տևի, ավելի լավ է փոխպատվաստել, քան սպասել»,- ասում է Գրիգորը։
Գրիգորը տասը ամիս պատրաստվել է մոր երիկամը փոխպատվաստելուն, բազմաթիվ թեստեր ու հետազոտություններ են անցել, բայց վերջում պարզվել է, որ մոր երիկամներում անընդհատ քարեր են գոյանում և չի կարելի փոխպատվաստվել։
Վրաստանում, Հայաստանում, եթե դոնոր չունես, երիկամի փոխպատվաստման տարբերակը գրեթե անհնար է։ Գրիգորի խոսքով՝ բժիշկների ու ընկերների օգնությամբ փոխպատվաստման տարբերակ է գտել Հնդկաստանում, որտեղ ամեն ինչ արվում է օրինական ճանապարհով, սակայն դա կարժենա 60-70.000 ԱՄՆ դոլար։
«Մորս համագյուղացիները, Դամալայի բնակիչները և ծագումով այս գյուղից մարդիկ կազմակերպել են և պատրաստ են օգնելու, ինձ օգնում է նաև իմ գյուղը՝ Ղադոն: Ընտանիքիս անդամների վարկերի և այս բոլոր միջոցները կկազմեն պահանջվող գումարի միայն 50%-ը»,- ասում է նա։
Գրիգորն ու իր ընտանիքը խնդրում են բոլորին, ովքեր կարող են և ցանկանում են օգնել, միանան նրանց, ովքեր արդեն օգնել են, որպեսզի երիտասարդը վերադառնա իր բնականոն կյանքին։
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆինանսապես օգնել, կարող է ցանկացած գումար փոխանցել անձամբ Գրիգորի վրացական հաշվեհամարին, կամ նրա քրոջ ռուսական հաշվեհամարին։
Գրիգոր Աղալարյան, TBC Bank GE16TB7793445064300046
Արմենուհի Աղալարյան, ՍբերԲանկ 4817760284251547