Jnews-ը սկսում է հավաքագրել տվյալներ այն մասին, թե ովքեր և ինչպես են տուժել Ջավախքում՝ ներկայիս իրավիճակի պատճառով, կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում:

Խնդրում ենք լրացնել հարցաշարը, եթե բնակվում եք Ջավախքում:

Jnews-ը սկսում է նոր նախաձեռնություն` կորոնավիրուսի և դրա հետևանքով ստեղծված ծանր իրավիճակի դեմ պայքարի վերաբերյալ: Քանի որ դեռ պարզ չէ, թե մեր նախաձեռնությունը որքանով հեռու կգնա, քանի որ շատ բան կախված է մեր գործընկերներից, այս փուլում մենք կբացահայտենք միայն այս նախաձեռնության առաջին, նախապատրաստական փուլը:

Մենք սկսում ենք Ջավախքում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի ուսումնասիրություն: Առանց Ձեր օգնության՝ մեր ընթերցողի օգնության, իհարկե, ուսումնասիրությունը հեռու չի գնա, ուստի մենք խնդրում ենք Ձեզ լրացնել պարզ և անանուն հարցաշարը, ինչպես նաև այն տարածել Ձեր ընկերների շրջանում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան լրացնել հարցաթերթիկը:

Առնվազն, մենք կունենանք հստակ պատկերացում, թե ինչպես է նոր կորոնավիրուսն ազդել մեր կյանքի վրա:

Հարցաթերթիկը լրացնելու համար, եթե Դուք այն դեռ չեք բացել, անցեք հետևյալ հղումով՝ Ինչպե՞ս է կորոնավիրուսը ազդել Ջավախքի վրա

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն: