Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին Ախալքալաքի 2023 թվականի բյուջեի հերթական փոփոխությունը, «սոցիալական աջակցության տրամադրման կարգում» փոփոխությունները, քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքացուցակը և մի շարք այլ որոշումներ։
Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի քաղաքապետարանի բյուրոյի և սակրեբուլոյի նիստերը։ Հանդիպմանը պատգամավորները նախ լսեցին DMO (Սամցխե-Ջավախքի նպատակակետի կառավարման կազմակերպություն) շրջանային կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ։
Կարդացեք ավելին հաշվետվության մասին.
· Ինչ է արել DMO-ն Ջավախքում զբոսաշրջությունը զարգացնելու համար
Նիստում հաստատվեց 2023 թվականի բյուջեի ևս մեկ փոփոխություն, ըստ որի՝ քաղաքապետարանը մտադիր է այս տարի իրականացնել ևս ինը ենթակառուցվածքային աշխատանքներ՝ 574 567 լարիի չափով։
Թե ինչ աշխատանքներ են կատարվելու կարդացե՛ք այստեղ.
· Ախալքալաքում կիրականացվեն նոր ենթակառուցվածքային ծրագրեր
Հաստատվեց Տուրցխ գյուղի ամբուլատորիայի (368 ք/մ) հանձնումը պետական սեփականությանը։
Պատգամավորները հաստատեցին ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք 2024թ.-ին կարող են իրականացվել Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ: (Այս մասին ավելի մանրամասն կիմանաք մեր հաջորդ նյութերից)։
Որոշվեց «վնասված պլաստմասսե աղբամանները աճուրդով օտարել» (76 հատ, 2736 կգ)։
Պատգամավորները հավանություն տվեցին Ախալքալաքի հիվանդանոցի հաշվեհամարին 15000 լարի փոխանցելուն՝ մունիցիպալիտետի թոշակառուների աչքի անվճար վիրահատությունների համար։
Հաստատվեց նաև 15000 լարիի փոխանցում տարածաշրջանային ռեգբիի «Տաո» ակումբին։
Կայացվեց որոշում օգնել առնվազն մեկ տարի գրանցված և երեխա չունեցող երիտասարդ ընտանիքներին, «Էկո»-ի հարցում։
Սակրեբուլոն համաձայնություն տվեց, որ մշտական բնակության թույլտվություն ունեցող Ախալքալաքի մունիցիպալիտետի օտարերկրյա քաղաքացիները օգտվեն բժշկական ծառայությունների համաֆինանսավորումից, որն իրականացվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սոցիալական փաթեթի շրջանակներում:
· Ախալքալաքը սոցիալական փաթեթով կֆինանսավորի նաև ոչ Վրաստանի քաղաքացիներին
Ներկայացված բոլոր օրակարգային հարցերն ընդունվեցին սակրեբուլոյի պատգամավորների կողմից։
Ընդդիմադիր պատգամավոր Շիրվան Շիրինյանը, խնդրելով խոսքի իրավունք, իր մտահոգությունը հայտնեց, որ մունիցիպալիտետում հողերի անվճար գրանցման պետական ծրագիրը նկատելի չէ։
«Շատ կուզենայի, որ երկու շրջանների մեր պատգամավորները հանդիպում կազմակերպեին ու բոլոր կուտակված հարցերը տայինք: Ես տեսնում եմ, որ մեր շրջանը չի կարող լուծել այս հարցերը, միգուցե ես սխալ եմ, գուցե և ճիշտ եմ»,- ասաց Շիրվան Շիրինյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն դրան պատասխանեց, որ իրենք գրել են Արդարադատության նախարարությանը, այնտեղից ստացել են պատասխան, որտեղ ասվում է, որ աշխատում են պլանավորվածի համաձայն։
· Ախալքալաքում հողերի չզգացվող գրանցման «ակտիվ» գործընթացը
Շիրվան Շիրնյանը նշեց, որ այդ պատասխանից ոչինչ պարզ չէ, և շատ կասկածելի է, որ Ախալքալաքի բոլոր հողերը կհասցնեն գրանցել մինչև 2024 թվականի վերջ։
Նաիրի Իրիցյանն Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանին առաջարկեց հանդիպում կազմակերպել ԱՆ ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք պատմեն գործընթացի մասին։