Ինչպես է աշխարհում հակամարտությունների սրումն ազդում Վրաստանի վրա, ինչպես է Ուկրաինայի պատերազմը կապված Իսրայելի և Պաղեստինի պատերազմի հետ, ինչ է սպասվում Հարավային Կովկասի երկրներին, – այս և շատ այլ բաների մասին Jnews-ը զրուցել է GSAC-ի (Ռազմավարական վերլուծության վրացական կենտրոն) քաղաքագետ, տնտեսագետ Վալերի Ճեճելաշվիլիի հետ։
Ղարաբաղում, Ուկրաինայում, Իսրայելում պատերազմներն ինչպե՞ս են ազդում Վրաստանի վրա։ Որքա՞ն է հակամարտությունների սրման հավանականությունը Վրաստանում (Աբխազիա, Հարավային Օսիա)։
– Այսօր մենք ապրում ենք գլոբալ աշխարհում, գլոբալ տարածաշրջանում։ Եվ երկրները, և տարածաշրջանները ավելի ու ավելի են կախված միմյանցից: Սա օբյեկտիվ միտում է, որը կամրապնդվի ապագայում, ուստի մենք չենք կարող մեզ ապահով զգալ, երբ մեր շուրջը տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կամ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակին, ապա մենք որոշակի հույսեր ունենք, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, ամեն դեպքում, գագաթաժողով է նախատեսված ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ՝ եռակողմ ձևաչափով։ Տեղեկություններ կան, որ պատվիրակությունն ակտիվորեն պատրաստվում է այս հանդիպմանը։ Ափսոս, որ սա Թբիլիսիում չի անցկացվելու, որովհետև լոգիստիկ առումով և հարմարավետության նկատառումներով այսօր ամենահարմար վայրն է, բայց գլխավորն այն է, որ նրանք դրան են գնում։ Ճիշտ է, այդ մասին չի գովազդվում։
Կարծում եմ, որ այժմ Հարավային Կովկասի ապակայունացմանն ուղղակի սպառնալիք չկա, բայց դա չի նշանակում, որ մեր մոտ իրավիճակը պարզ է, քանի որ Ռուսաստանի կողմից նոր ռազմածովային բազայի կազմակերպումը Օչամչիրում, օկուպացված Աբխազիայի տարածքում, լրացուցիչ ռիսկեր է ստեղծում և ուղղակի սպառնալիքնե Վրաստանին։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե, օրինակ․ այնտեղ տեղակայվեն որոշ հրթիռային նավակներ, և նրանք ծով դուրս կգան և հրթիռները կարձակվեն Ուկրաինայի վրա, Ուկրաինան կարող է նաև հարձակում սկսել այդ հրթիռային նավակների և նավակայանների վրա, ինչը կբարդացնի իրավիճակը, և առանց այդ էլ բարդ թատրոնում, այպես ասած ռազմական գործողություններն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, մասնավորապես, Սև ծովյան տարածաշրջանում:
Ի՞նչի մասին է խոսում հակամարտությունների սրման վերջին օրինաչափությունը:
– Իրավիճակի գլոբալ սրումը սկսվեց անցյալ տարվա փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը սկսեց այս բարբարոսական պատերազմն Ուկրաինայի դեմ, սկսեց գնդակոծել բնակելի շենքերը, սպանվեցին կանայք ու երեխաներ։ Սա ամբողջովին տակնուվրա արեց ամբողջ աշխարհը, մենք հայտնվեցինք այլ աշխարհում։ Իսկ այն փխրուն գլոբալ հավասարակշռությունը, որը պահպանում էին բոլոր խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած նրան, որ Ռուսաստանը նախկինում ևս ռազմական գործողություններ էր իրականացրել, հիշեցնեմ, որ Ռուսաստանը 21-րդ դարում Եվրոպայում առաջին պատերազմը սկսեց Վրաստանի հետ 2008 թվականին։ Այն Եվրոպայում երկրորդ պատերազմը սկսեց իր մյուս հարևանի՝ Ուկրաինայի դեմ 2014 թվականին։ Այս ամենից հետո զարմանալի չէ, որ եղավ այն, ինչ ի վերջո եղավ։ Որովհետև համաշխարհային, գլոբալ հարաբերությունների անհավասարակշռության պայմաններում, տեղային կամ համեմատաբար տեղային, ոմանց համար դա կարող է տեղային թվալ, մեզ համար, օրինակ․ Վրաստանի համար ամենահրատապ խնդիրն է Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի սրումը, քանի որ սա ուղղակիորեն մեր հարևանությամբ է կատարվում:
Բայց և՛ այստեղ, և՛ Մերձավոր Արևելքում այդ հակամարտությունները սկսեցին ի հայտ գալ։ Այո, նրանք սկսել են սուր փուլ մտնել, զգացողություն կա, որ գլոբալ հավասարակշռությունը վերանայվում և ձևափոխվում է, և գլոբալ խաղացողները դեռ լիովին չեն որոշել, թե ինչպիսին կլինի աշխարհն իրականում այն բանից հետո, երբ մենք դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից: Հիմա մենք բոլորս անցնում ենք շատ դժվար փուլով, այդ թվում՝ այստեղ՝ Հարավային Կովկասում, և պետք չէ մտածել, որ ուկրաինական պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է, այն հեռու է, որ Մերձավոր Արևելքը հեռու է։ Սա ամենևին էլ հեռու չէ, քանի որ Հարավային Կովկասը մի կողմից հարավարևելյան Եվրոպայի անբաժանելի մասն է, իսկ մյուս կողմից՝ Հարավային Կովկասը Մերձավոր Արևելքի մի մասն է։
2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թուլացրել է Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Նույն Աբխազիայում սկսեցին մտածել երաշխիքների մասին, իսկ Թուրքիան արդեն ներառված է այն երկրների շարքում, որոնք ցանկանում են դառնալ երաշխավոր։ Ի՞նչ փոխվեց։
– 2020 թվականին Հարավային Կովկասում ռուսական ազդեցության թուլացումը դեռ այնքան չէր զգացվում, և այն, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացավ, դա ավելի տեսանելի դարձավ Ուկրաինայի դեմ այս բարբարոսական պատերազմի սկսվելուց հետո։ Ես հիշեցնեմ, թե ռուսները ինչ ակնկալիքնր ունեին փետրվարի 24-ին հարձակվելիս. «3 օրից կվերցնենք Կիևը», «ինչ անել Ուկրաինայի հետ, դա Ուկրաինան է, մենք ուղղակի ունքերը կբարձրացնենք, և բոլորը միանգամից կհանձնվեն», «Ուկրաինական քաղաքների փողոցներում մեր տանկերին ծաղիկներով կդիմավորեն»… Բայց եղավ ճիշտ հակառակը։ Ուկրաինացիները զավթել են ռազմավարական նախաձեռնությունը՝ զգալի կորուստներ պատճառելով Ռուսաստանին, հետ գրավելով գրավված տարածքները և, որ ամենակարևորն է, գնալով համախմբվում են քաղաքակիրթ ազգերի համայնքում։
Հասկանալի է, որ ռեսուրսները սպառվում են, և, հասկանալի պատճառներով, կորցնում է իր ազդեցությունը նաև Հարավային Կովկասում։ Հարավային Կովկասում Թուրքիան փոխարինում է Ռուսաստանին։ Որպես տարածաշրջանային, լուրջ ուժ։ Թուրքիայի և Ռուսաստանի տարբերությունն այն է, որ Թուրքիան տարածաշրջանում իր քաղաքականությունը միշտ վարել է միջազգային սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Նա միշտ պաշտպանել է տարածքային ամբողջականությունը, մասնավորապես՝ Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների՝ ի տարբերություն Ռուսաստանի, որն անընդհատ շահարկում էր դա և ի վերջո գրավեց Հարավային Կովկասի պետություններից մեկի տարածքի 20%-ը։ Այսպիսով, կարծում եմ, որ սկզբունքորեն Ռուսաստանի և նրա դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում ավելի հիմնավոր հեռանկարներ է բացում, որ մենք այստեղ կարող ենք խաղաղություն և կայունություն հաստատել։ Ես իսկապես հույսով եմ, որ այս ամենը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Հարավային Կովկասի 3 երկրների միջև համագործակցության եռակողմ հարթակին։ Ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է մրցակցենք միմյանց հետ, չմրցենք, առավել ևս՝ հակամարտենք, բայց պետք է բոլորս միասին՝ ինչպես Հարավային Կովկաս, մրցենք այլ տարածաշրջանների հետ։ Որովհետև սա կօգնի մեզ բոլորիս միասին գիտակցել Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցական, բնական, մարդկային, աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական ներուժը, և կուտակային էֆեկտը կլինի շատ լուրջ, ինչը կօգնի ամրապնդել անվտանգությունը, բարեկեցության մակարդակը, բոլոր երեք պետությունների զարգացման հեռանկարները։ Դե, հետո իրենք կարող են որոշել, թե ով կարող է այստեղ դրական դեր խաղալ՝ կոնսենսուսի հիման վրա։ Դա կլինի 3+1, 3+2, 3+3, 3+4 և 5, դա պետք է որոշեն Հարավային Կովկասի երկրները։
Վրաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում անհասկանալի է, ի՞նչ է փոխվել:
– «Վրացական երազանքի» արտաքին քաղաքականությունը չի առանձնանում հետևողականությամբ։ Օրինակ․ մի կողմից Վրաստանն ասում է, որ ինքը շատ չափավոր քաղաքականության կողմնակից է և չի միանում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին։ Մյուս կողմից՝ ֆինանսական կողմից ամբողջությամբ միանում է այդ պատժամիջոցներին։ Երրորդ՝ նա ակտիվորեն աշխատում է «Ռամշտայն» հետ և ասում է, որ մենք չենք կարող ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Ուստի պարզ չէ, թե ինչ է անում Վրաստանը «Ռամշտայն» խմբում։ Եվ անընդհատ ԵՄ հարաբերությունների հետ կապված, քանի որ մշտապես կառավարությունն ասում է, որ մենք ամեն ինչ անում ենք, իսկ ԵՄ-ն ասում է, որ «ոչ, սիրելի ընկերներ, դուք չեք կատարում»։ Այստեղ ավելի կարևոր է այն, թե ինչ ասում է ԵՄ-ը, այն պարզ պատճառով, որ Վրաստանն է, որ ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, և ոչ թե ԵՄ-ն, որը ցանկանում է դառնալ Վրաստանի անդամ: Հասկանում ե՞ք։ Որովհետև եթե մենք իսկապես ուզում ենք թեկնածուի կարգավիճակ ստանալ և մոտենալ ԵՄ-ին, ապա պետք է մեր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ այս 12 կետերի իրականացումը, գնահատենք ԵՄ-ի ունեցած չափանիշների տեսանկյունից։ Եվ այստեղ անհամապատասխանությունները հստակ տեսանելի են։ Այս թուլության խնդիրն ակնհայտ է նաև USAID-ի հետ հարաբերություններում։ Եթե ռազմավարական գործընկերոջ հետ կապի ուղիներ կան, և աշխատանքներ են տարվում, ապա պետք է բացառել նման ավելորդությունները։ Դա արտահայտվում է նաև նրանով, որ Վրաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որը չունի արտաքին քաղաքականության հաստատված ռազմավարություն։ Վրաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունը, որն այսօր կգտնեք Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում, այն ռազմավարությունն է, որը վերաբերում է 2018-22 թվականներին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ից այս ռազմավարությունն արդեն հնացել է, քանի որ աշխարհը փոխվել է։