Կորոնավարակն արդեն դարձել է մեր կյանքի անբաժան մասը։ Վարակից կարելի է բուժվել, բայց փաստ չէ, որ այն հետևանք չի թողնի ոչ միայն մարդու ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր, հոգեբույժ Նինո Օկրիբելաշվիլին խոսում է նոր կորոնավարակի առաջացրած խնդիրների, մարդու հոգեկան առողջության վրա ազդեցության և բուժման մեթոդների մասին։

Տիկին Օկրիբելաշվիլի, ինչպե՞ս է Covid-19-ն ազդում կորոնավարակով հիվանդացած և չհիվանդացած մարդկանց հոգեկան առողջության վրա:

– Ընդհանրապես համաճարակը և այսպիսի մասշտաբային խնդիրն ընդհանուր փորձ է բնակչության համար։ Սա նշանակում է, որ նոր կորոնավարակի գոյությունը բացարձակ ազդեց բոլորիս, և յուրաքանչյուր մարդու մեջ մեծ կամ փոքր մասշտաբով որոշակի անհանգստություն, մտածմունք, ինչպես նաև վարքագծի փոփոխություններ առաջացրեց։ Անձը, ով տարել է կորոնավարակ և ուղղակիորեն կապ է ունեցել հիվանդության հետ, այս հարցը եթե քննարկենք, իհարկե պացիենտները, ովքեր ծանր են տարել կորոնավարակը, նրանց վիճակը ավելի շատ է պետք ուշադրության կենտրոնում պահել, քան այն մարդիկ, ովքեր կորոնավարակ չեն տարել։

Ինչ է նշանակում դա, այսինքն՝ մարդիկ, որոնց մոտ անհանգստության զգացողությունն է ավելացել, ավելի շատ զգոնություն են ցուցաբերում որոշակի գործողությունների հանդեպ, ուժեղանում է այնպիսի ախտանիշեր՝ անհանգստություն, շնչառության դժվարացում, վախի զգացում, ինչպես նաև մահվան հանդեպ վախ, որը շատ է արտացոլվում մարդանց մոտ լարվածությամբ, այս ախտանիշերն են հիմնականում:

Որքա՞ն երկար կարող է տևել հոգեկան անկայունությունը Covid-19-ի ընթացքում կամ դրանից հետո:

– Այսօր այդ մասին խոսելը շատ դժվար է, սակայն ուզում եմ ասել, որ գոյություն ունի հին համաճարակներից փորձ, որոնք ասում են մեզ, որ մոտավորապես խնդիրը լուծելուց որոշակի ժամանակահատված (3-5 տարի) հետո էլ պահպանվում է անհանգստության որոշակի կապվածություն տարբեր ուղղություններով։ Եթե մարդու մոտ առաջացել է անհանգստության խնդիրներ, դրան հնարավոր չէ հեշտ լուծում տալ, հետո հնարավոր է զարգանա հոգեկան խնդիրներ, որն էլ մենք անվանում ենք անհանգստության խանգարում։ Ես կարդացել եմ մի հոդված, որտեղ ներկայացված էր վիճակագրություն այն մասին, որ, օրինակ. ովքեր խիստ կարանտին են ունեցել, մոտավորապես 30 տոկոսի մոտ նկատվում է հետտրավմատիկ, սթրեսային խանգարում, 3 տարի հետո էլ մոտավորապես 10-15 տոկոսի մոտ կարող է հայտնվել դեպրեսիայի ախտանիշներ։ Նաև այդտեղ խոսակցություն կար այն մասին, որ կարանտինում գտնված մարդիկ տարիներ հետո էլ խուսափում են այնպիսի մարդկանցից, ովքեր հազում են, այդպիսի մարդկանց մոտ պաշտպանված է մնում ձեռքերը շուտ-շուտ լվանալու սովորույթը, նրանք խուսափում են մարդաշատ վայրերից և այլն։ Սա այն է, ինչ մենք ապագայում ակնկալում ենք, սակայն դա չի նշանակում, որ մարդիկ շատ վատ վիճակում կգտնվեն:

Ի՞նչ պետք է անի մարդը, որպեսզի կորոնավարակի հետևանքները չազդի նրա հոգեկան առողջության վրա:

– Կորոնավարակի հանդեպ խոցելիությունը, պայմանավորված է մարդու գիտելիքի, փորձի և գոյատևման ունակության հետ։ Այն մարդիկ, ովքեր ունեն անհանգստության զգացողությունից դուրս գալու, պայքարելու առողջ ունակություն, ավելի հեշտ է նրանց համար և ավելի լավ արդյունք կստանան, սակայն եթե մարդը իր կյանքի ընթացքում այդպիսի ունակություններ չի ունեցել, նրա համար, որ երիտասարդ է, նրա համար, որ ունի առողջական այլ խնդիրներ, իհարկե, այդպիսի մարդկանց գոյատևման, պայքարի գործընթացը ավելի բարդ է, և դժվար է ընթանում:

Շատերն այսօր վախենում են պատվաստումից (Ախալցխայի դեպքից հետո): Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք պատվաստման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը պատշաճ կերպով է արվում, որպեսզի չազդի մարդկանց հոգեկան առողջության վրա:

– Այն, որ պատվաստման հանդեպ կա ցածր պատրաստվածություն, սա կապված չէ միայն ու միայն որոշ համակարգերի վատ աշխատանքից, օրինակ՝ այն երկրներում, որտեղ պատվաստման գործընթացը սկսվեց մեզանից շատ առաջ, մտածում եք, որ չեն ունեցել նման ճակատագրական դեպքեր: Ես մտածում եմ, որ դա կախված չէ AstraZeneca պատվաստանյութից։ Վերոնշյալ երկրներում մոտավոր 20%-ը նույնպես ասում է, որ նրանք հավատ ուեն պատվաստանյութի հանդեպ, 45%-ն ասում է, որ որոշակի հույս ունի և վստահ է պատվաստանյութի արդյունավետության վրա, մարդկանց բավականին մեծ խումբ կա, որոնք ասում են, այս կարծիքը չեն կիսում։

Շատ դժվար է այդ մասին խոսելը, առաջին հերթին ուզում եմ ասել, որ մենք պետք է փորձենք քանդել պատվաստման մասին տարածվող առասպելները։ Այդ առասպելները տարբեր են, սկսած միկրոչիպերից, վերջացրած այն բանից, որ պատվաստանյութը կարող է առաջացնել հոգեբանական խախտում, օրինակ՝ շիզոֆրենիա։ Կա շատ վատ առասպել՝ բոլոր վարակակիրները չեն մահանում, ես էլ չեմ մահանա և չեմ պատվաստվի, այս հորինվածքի վրա պետք է շատ աշխատել բնակչության շրջանում, պետք է աշխատեն այնպիսի անձիք, որոնց վստահում է ժողովուրդը։

Շատ վտանգավոր վարակ է, շատ վտանգավոր հետևանքներ ունի։ Ուզում եմ ասել, որ այս հետևանքները հաճախ լինում են, ոչ թե հենց վարակման պահին, այլ հետագայում։ Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքներ անելու ունեն՝ ինչպես համապատասխան համակարգերում, այնպես էլ բնակչության շրջանում։ Ներկա դրությամբ չկա վիճակագրություն այն մասին, որ մենք հնարավոր է հաղթահարենք պատվաստումը։ Շատ ուրախ եմ, որ այսօր կան խոսակցություններ այն մասին, որ կա մի բուժիչ թեկնածու դեղանյութ, որն էլ շատ մեծ հույս է ներշնչում։ Սակայն մենք չգիտենք, թե այդ դեղանյութը երբ կլինի մեր իրականությունում:

Ես մարտի 17-ին պատվաստվել եմ Astrazeneca-ով, (չնայած նրան, որ) ես ունեի տեղեկություն, որ երկու շաբաթ հետո երկրում կլինի Pfizer-ը, ես գիտեի, որ կհասցնեմ գրանցվել։ Եվ ոչ մի տեսակի հետևանք, ոչ էլ երկրորդ չափաբաժինը պատվաստվելուց հետո չեմ ունեցել, նույն պատվաստանյութով է պատվաստվել իմ ընտանիքի տարեց անդամը՝ 83 տարեկան մայրս, վստահեցնում եմ մայրիկիս շատ եմ սիրում։ Ես փնտրում եմ տեղեկություն, որով էլ առաջնորդվում եմ, ես պատրաստ էի որոշակի ռիսկերի, գիտեք ինչ սովորական պատվաստումից հետո էլ, ինչ որ բանի խայթոցից հետո էլ կարող է մարդը մահանալ:

Ինչպիսի՞ն է վիճակագրությունը Վրաստանում, արդյո՞ք կորոնավարակից հետո շատ են հոգեկան առողջության խնդիրներով դիմողները։

– Մեր պետությունը նպատակաուղղված մոբիլիզացիա հոգեկան առողջության ուղղությամբ, կամ որ հիմնի հատուկ ծառայություններ և այսպես շարունակ, չի հասցնի մոտ ապագայում։ Մենք արդեն հայտարարել ենք, որ հոգեկան առողջության վերաբերյալ գոյություն ունեցող ծառայությունները կսպասրակվեն, առավել ևս առաջին փուլի ընթացքում անվճար, հետագայում որոշ ծառայություններ պետության կողմից կհովանավորվեն, որոշները՝ ոչ։ Հիմա այս տվյալների վրա հենվելը շատ դժվար է, քանի որ հիշեցնում եմ՝ Վրաստանում սկզբնական շրջանում դիմում են ավելի շատ մասնավոր ծառայություններին, դրա համար էլ ամբողջկան տեղեկություն չունենք։ Սակայն ես, ինչպես այն հոգեբույժերից մեկը, ով չի մասնակցում պետական ծրագրերին, ուզում եմ ասել, որ պացիենտները, երբ առաջին անգամ դիմում են, դիմում են հենց անհանգստության պարոքսիզմներով, ոչ թե այնպիսի խնդիրներով, ինչպիսին է օրինակ շիզոֆրենիան, աֆեկտիվ խանգարումը։

Մենք այնպիսի վիճակագրությամբ են առաջ շարժվում, ինչպիսին ունի Ամերիկայի միացյալ նահանգները։ Ուրեմն ի՞նչ եմ սպասում միջին վիճակագրական մարդուց, սպասում եմ, երբ համավարակը ավարտվի, որոշակի ժամանակ անց, մարդկանց մոտավորապես 50 տոկոսի մոտ մի քիչ ավելացած կլինի անհանգստության իրավիճակները, հնարավոր է որոշ չափով արտահայտվի դեպրեսիայի ախտանիշեր, սակայն ամենաշատը հետտրավմատիկ սթրեսի ախտանիշները կլինեն, իսկ այդ ախտանիշներից ամենաշատը կլինի խուսափելու ախտանիշը, այսինքն՝ խուսափել այնպիսի խնդիրներից, որոնք հնարավոր է անհանգստություն առաջացնեն:

Արդյո՞ք պետության կամ լրատվամիջոցների կողմից տեղեկատվության տարածումը պատշաճ ձևով է կատարվում։

– Ընդհանուր առմամբ կան որոշակի խորհուրդներ, սակայն ես ուզում եմ ասել, որ ավելի շատ ակտիվություն է պետք և միաժամանակ պետք է գտնենք այնպիսի մարդիկ, ովքեր կառավարությանը չեն ներկայացնում, այլ պետք է գտնել մարդկանց, ովքեր բնակիչների շրջանում ավելի հայտնի են, օրինակ՝ դեռահասների համար այդպիսի մարդ կարող է լինել նրանց հասակակից հաջողակ մարզիկը, և ոչ թե բժիշկը, ում չեն ճանաչում։ Օրինակ, երբ որ ես դիմում եմ, ասելով՝ պաշտպանիր ինքդ քեզ, պաշտպանիր ընտանքիիդ, այս դիմումը ուղղված էր այն բժշկական անձնակազմին, ովքեր թերահավատորեն են տրամադրված պատվաստվելուն, այսօր արդեն տեսնում ենք, որ նրանք ակտիվ ներգրավված են այս գործընթացին։ Սա նաև վերաբերում է իմ պացիենտներին:

Այս խնդրի մասին խոսելիս նաև պետք է մտածենք առասպելները քանդելու մասին, քանի որ որոշակի ապատեղեկատվություն է տարածվում, ոչ թե նպատակաուղղված, այլ անգիտակցաբար: Մեդիայում տարածված բացասական տեղեկությունը, առանձնապես վատ ազդեցություն է ունենում այն մարդկանց վրա, ովքեր սնահավատ են և կրթության ցածր մակարդակ ունեն։

Ի՞նչ խորհուրդ կտաք մարդկանց։

– Եթե տեսնում եք, որ ունեք անհանգստություն, ինչքան հնարավոր է դուք ինքներդ հաղթահարեք, ավելի լավ է ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմեք բնական միջոցների, ինչպիսիք են օրինակ. դասավորեք ուտելու ռեժիմը, չպետք է ուտել յուղոտ ուտելիքներ, փոխաենը կերեք ավելի հեշտ մարսվող ուտելիքներ։ Օրվա ընթացքում պարտադիր երեք անգամ սնվեք՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք։ Հատկապես կարևոր է միրգ ու բանջարեղեն ուտելը, շատ ջուր խմելը, պարտադիր է չափի մեջ ֆիզիկական աշխատանք կատարելը, դրական է ընտանիքի անդամների հետ գոնե 20 րոպե զբոսնելը։

Շատ կարևոր է քնելը, պետք է լավ քնեք, ոչ թե շաբաթվա մեջ մեկ անգամ, այլ ամեն գիշեր, պետք է գտնեք այն մեթոդը ինչը կդարձնի ձեր աշխատանքը հետաքրքիր, քանի որ կորոնավարակի ժամանակ հատկապես արտահայտվում է աշխատանքային սթրեսը: Շատ կարևոր է, որ կովիդի ժամանակ կարգավորեք հարաբերությունները: Դուք ինքներդ պետք է ձեզ պարտադիր ուշադրություն դարձնեք։ Ծայրաստիճան կարևոր է, որ մենք ներգրավված լինենք ամենօրյա ակտիվություններում։ Եվ իհարկե, եթե որևիցե մի ախտանիշ ունեք, որը ձեզ անհանգստացնում է, ապա ժամանակին դեմեք բժշկի:

Գայանե Ակոջյան