ԵՄ ընդլայնման հարցը դեկտեմբերին կլինի Եվրոպական խորհրդի օրակարգում և կքննարկվի առաջնորդների մակարդակով «այդ թվում՝ Վրաստանի հարցը», – ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Իսպանիայում, քաղաք Գրանադայում:
«Ինչպես դուք գիտեք, Եվրահանձնաժողովը նոյեմբերին կհրապարակի ընդլայնման վերաբերյալ եզրակացությունը։ Ես նախկինում ասել եմ և հիմա էլ հաստատում եմ, որ ընդլայնման հարցը ներառելու եմ Եվրախորհրդի օրակարգ, և մենք առաջնորդների մակարդակով կքննարկենք ընդլայնման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում՝ Վրաստանի հարցը»,- հայտարարել է Շառլ Միշելը։
Նա շեշտադրել է Վրաստանում բարեփոխումների կարևորությունը, երբ նրան հարցրել են, թե որն է նրա հիմնական ուղերձը։
«Ես արդեն պատասխանել եմ այս հարցին, բայց վրաց ժողովրդին կասեի բարեփոխումների մասին։ Իրականացրե՛ք բարեփոխումներ ձեր երկրում և համոզվե՛ք, որ այն համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Տնտեսական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգի անկախությունը, ահա սրանք են առաջնահերթությունները»,- ասել է Շառլ Միշելը։