Տնտեսություն 10 Հունվարի, 2022 • Ղարիբաշվիլի. «2021-ին երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել»

«Մենք 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- այսօր կառավարության նիստին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Տնտեսության արագ վերականգնումը մեզ թույլ է տվել էապես բարելավել հիմնական հարկաբյուջետային պարամետրերը, այն է՝ պետական ​​պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կրճատվել է մինչև 50%՝ նախատեսված 60,1%-ի փոխարեն, իսկ համախմբված բյուջեի դեֆիցիտը կրճատվել է մինչև ՀՆԱ-ի 6,1%-ը՝ ի սկզբանե նախատեսված 7,6%-ի փոխարեն: Այնպես, որ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ 2021 թվականին մենք երկնիշ տնտեսական աճ ենք գրանցել»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝