Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարան է ներկայացվել քաղաքացիների 4 գաղափար Ախալքալաքի զարգացման համար։ Իր նիստում հատուկ հանձնաժողովը մաղել է երկու գաղափար՝ հանձնաժողովի կողմից «ընտրված» մնացած երկու գաղափարները կդրվեն բնակիչների քվեարկությանը, իսկ հաղթող գաղափարը կֆինանսավորվի 2024 թվականի բյուջեով։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչպես է տեղի ունենալու քաղաքացիների քվեարկությունը, բայց ամենայն հավանականությամբ այն կլինի էլեկտրոնային՝ քաղաքապետարանի սոցիալական ցանցերի միջոցով։

Այս տարվա օգոստոսից Ախալքալաքում իրականացվում է «Հասարակության հզորացում սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում իրավահավասար և լիարժեք մասնակցության համար» նախագիծը, որի շրջանակում շարքային քաղաքացիներին հնարավորություն է տրվել մասնակցել մունիցիպալիտետի բյուջետավորման գործընթացին։

Ըստ նախագծի՝ Ախալքալաք քաղաքում գրանցված և(կամ) փաստացի բնակվող Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող էր առաջարկել մունիցիպալիտետի ընդհանուր բարելավմանն ուղղված գաղափար։ Նախաձեռնությունների բյուջեն չպետք է գերազանցի 30 000 լարին։

Jnews-ը հետևողական է եղել ծրագրի իրականացման ընթացքին։ Նշենք, որ նախաձեռնության նպատակը ոչ այնքան ծրագրերի իրականացումն է, որքան տեղական իշխանությունների և բնակիչների միջև կապի հաստատումն ու քաղաքացիական մասնակցությունը։ Սակայն նման հաղորդակցություն նախագծի ոչ մի փուլում դեռևս չի եղել։ Նախագծի մասին ի սկզբանե չէր հայտարարվել Ախալքալաքի կայքում ու ՏԻՄ սոցիալական ցանցերում, այսինքն՝ քաղաքացիները հնարավորություն չունեին տեղեկանալու այդ մասին։ Բացի այդ, HEKS EPER-ի և Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցության կենտրոնի (SCCSF) ներկայացուցիչների հետ հնարավոր գաղափարների հանրային քննարկումների ժամանակ հանդիպման մասին տեղեկատվությունը նույնպես չի տարածվել բնակչության շրջանում, ուստի դրան հիմնականում մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:

Հանդիպումից հետո հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել օգոստոսի 21-ը, սակայն հայտը երկարաձգվել էր առանց ստույգ ամսաթվի կամ այլ որևէ բանի։

Jnews-ին հաջողվել է պարզել, որ արդյունքում քաղաքապետարան է ներկայացվել 4 նախաձեռնություն.

  • քաղաքային ժամացույց
  • ինտերակտիվ գովազդային վահանակ
  • լողախի կազմակերպում Փարվանա գետի ափին
  • դիտահարթակ Ախալքալաք քաղաքի մուտքի մոտ
  • Ըստ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի ծրագրերի համակարգող Օլգա Էնդելաձեի, կանոնակարգի համաձայն, նախ պետք է քննարկվեին նախաձեռնությունները հանձնաժողովի կողմից, որում միայն այն նախագծերը, որոնք տեխնիկապես հարմար չէին, կարող էին մաղվել:

    Այլ դեպքերում (եթե նախագիծը համապատասխանում է իրավական և տեխնիկական չափանիշներին, բայց կան աննշան թերություններ), հանձնաժողովի ներկայացուցիչները պետք է կապ հաստատեն հեղինակի հետ, փոփոխություններ մտցնեն նախագծի մեջ և այն, այնուամենայնիվ, ներկայացնեն համընդհանուր քվեարկության:

    Սակայն, ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի, հետագա քննարկումների համար «ընտրվել է» 2 նախագիծ։

    «Հոկտեմբերի 1-ին ժողով ենք անցկացրել, պետք է արձանագրություն գրել, հետո այն կտեղադրենք կայքում, այսօր կամ վաղը ընթացակարգը կավարտվի: Ընտրվել է 2 նախագիծ, մարդիկ պետք է քվեարկեն դրանց օգտին, հավանաբար էլեկտրոնային քվեարկություն կանցկացնենք»,- ասաց Մղդեսյանը։

    Ինչպես պարզեց Jnews-ը, հետագա քննարկման համար «ընտրված» 2 գաղափարներն են.

    • ինտերակտիվ գովազդային վահանակ
    • քաղաքային ժամացույց

    Ինչպես նշում է Օլգա Էնդելաձեն, հանձնաժողովի նիստից հետո քաղաքապետարանի ներկայացուցիչները պարտավոր էին նախագծի հեղինակներին պաշտոնական պատասխան տալ նախագծերի վերաբերյալ, սակայն այս պահին առնվազն 2 հեղինակ՝ մեկը մաղվածներից, մյուսը՝ ընթացքն անցածը, ոչ մի պատասխան չեն ստացել:

    Օլգայի խոսքով՝ կանոնակարգի համաձայն՝ քվեարկությունը նախատեսված է հոկտեմբերի վերջին։

    Նշենք, որ ծրագրի և ներկայացված նախաձեռնությունների մասին տեղեկատվությունը դեռևս հասանելի չէ տեղական ինքնակառավարման մարմինների որևէ տեղեկատվական ռեսուրսում։ Jnews-ը հետեւում է Ախալքալաքում աննախադեպ քաղաքացիական բյուջետավորման գործընթացին։