Երեկ՝ մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, Ախալքալաքում կայացավ «Ղամիս շոու» խմբի համերգը։ Համերգն անցկացվեց Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։

koncert_3

Համերգը սկսվեց 17:00-ին և ավարտվեց 19:00-ին։ Դրանից հետո տեղի ունեցավ տոնական հրավառություն։

koncert_4

Զբոսայգին այս անգամ զարդարված չէր, ինչպես մյուս տոներին, սակայն երիտասարդները զվարճացան ու պարեցին՝ ձայնակցելով երաժիշտներին։ Երեխաների համար վաճառվում էր փոփ-քորն, փուչիկներ, զովացուցիչ ըմպելիքներ և այլ համեղություններ։

koncert_2

Համերգին ներկա էին նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչները՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանի գլխավորությամբ, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը։

koncert_6

Հիշեցնենք, որ «Ղամիս շոու» (ღამის შოუ) խումբը, որի ելույթը պետք է կայանար սեպտեմբերի 9-ին՝ Քաղաքի օրը, չեղարկվել էր Գուրիայում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Այնուհետև համերգը տեղափոխվել էր սեպտեմբերի 25-ին: Բայց Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բազմաթիվ զոհերի պատճառով համերգի մասին լուրը թերահավատորեն ընդունվեց Ախալքալաքի երիտասարդության կողմից։ Սոցցանցերում երիտասարդների շրջանում շարժում սկսվեց՝ համերգը չեղարկելու կամ հետաձգելու կոչերով։ Արդյունքում համերգը հետաձգվել էր անորոշ ժամանակով, սակայն երեկ այն կայացավ։

koncert_5