Ախալքալաքի դպրոցների ավարտական դասարանների առաջատար աշակերտները համակարգիչներ են նվեր ստացել: «Իմ առաջին Համակարգիչը» ծրագրի շրջանակներում, 2021-2022 թթ. գերազանցիկ աշակերտները համակարգիչներ են ստացել Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներից՝ 31 աշակերտ: Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի սակրեբուլոյի պաշտոնական
:Համակարգիչների նվիրատվության պաշտոնական արարողությունը կայացել է Ախալքալաքի սակերբուլոյի նիստերի դահլիճում, որին մասնակցել են՝ քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և այլք:
Հարկ է նշել, որ համակարգիչ են ստանում այն աշակերտները, ովքեր յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարաններում ունեցել են 10 միավոր, առանց կլորացնելու։ «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և բարելավել նրանց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուսուցման մեջ:
Ընդգծենք, որ 2019-2020 ուսումնական տարում «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակում համակարգիչներ ստացել են Ախալքալաքի քաղաքապետարանի դպրոցներում՝ 679 աշակերտ, իսկ Նինոծմինդայի քաղաքապետարանի դպրոցներում՝ 311 աշակերտ:
Իսկ 2021-2022 ուս․ տարում համակարգիչներ են տրվել Ախալքալաքի քաղաքապետարանի դպրոցներում՝ 636 աշակերտի և Նինոծմինդայի քաղաքապետարանի դպրոցներում՝ 723 աշակերտի։
«Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսել է գործել 2010 թվականից: Այդ ժամանակ նեթբուքեր են ստացել ընդամենը մի քանի դպրոցների աշակերտներ: Իսկ արդեն 2011-ից նեթբուքերը հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:
Նեթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնակրթական խաղեր: