Կորոնավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև արտակարգ դրության կարգը չխախտելու նկատառումներից ելնելով, «Անասնաշուկան» Ախալքալաքում, որը բացվում է ամեն կիրակի օր քաղաքային գերզմանատան դիմացի տարածքում, վաղը չի բացվի:
Ախալքալաքի քաղաքապետարանից զգուշացնում են, մարդաշատ հավաքներից խուսափելու համար, վաղը շուկան չի բացվի:
Երբ կգործի շուկան, դեռ չի նշվում: Սակայն շուկայի պատասխանատուները խնդրում են, որպեսզի մարդիկ վաղը՝ ապրիլի 5-ին, անասուններին չբերեն շուկա, որովհետև իրենք չեն կարող առևտրի համար տարածք տրամադրել:
Jnews-ը նախապես կտեղեկացնի, թե երբ կգործի շուկան: