Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 16:00-ի սահմաներում ուժեղ կարկուտ է տեղացել Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղում: Կարկուտը, որը տևել է 15-ից 20 րոպե, հողին է հավասարեցրել գյուղացիների այգիներն ու ցանքատարածությունները։

WhatsApp Image 2023-09-03 at 17.04.47 (3)WhatsApp Image 2023-09-03 at 17.04.46 (1)xavet bazuk - 1

Ուժեղ կարկուտի հասցրած վնասները դեռևս դժվար է գնահատել։ Սակայն  գյուղում  կարկուտի սպիտակ շերտի տակ են մնացել  այգիները, բանջարանոցներն ու ցանքատարածությունները։ Ըստ գյուղացիների հավաստիացումների՝ կարկուտը շատ մեծ է եղել՝ 3-4 սմ տրամագծով։

Խավեթում նշում են՝ նման չափի կարկուտ գյուղում չեն հիշում, որ տեղացած լիներ վերջին տարիներին:
xavet karkut - 1WhatsApp Image 2023-09-03 at 17.04.44