Ավագ ուսուցչի քննությունները հաջողությամբ հանձնելու համար, ուսուցիչը կամ ուսուցչի հավակնորդը պետք է հավաքի առավելագույն միավորի 60%-ից ավելին։
Այս տարի առաջին անգամ հայոց լեզվի և ադրբեջաներենի ուսուցիչները հնարավորություն ունեն հանձնելու որակավորման քննություն։ Նրանք պետք է հավաքեն նվազագույնը 43 միավոր։
Ձեզ ենք ներկայացնում 2022 թվականի ուսուցիչների առարկայական քննության նվազագույն անցողիկ միավորները․
1. Վրաց լեզու ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների համար (I-XII դասարան) 52 միավոր և ավելի;
2. Մաթեմատիկա (VII-XII դասարաններ) 25 միավոր և ավելի;
3. Օտար լեզու (I-XII դասարաններ) 55 միավոր և ավելի;
4. Մաթեմատիկա (I-V դասարաններ) 40 միավոր և ավելի;
5. Բնագիտություն (I-V դասարաններ) 40 միավոր և ավելի;
6. Վրաց լեզու և գրականություն (VII-XII դասարանների) 40 միավոր և ավելի;
7. Վրաց լեզու և գրականություն ( I-IV դասարանների) 40 միավոր և ավելի;
8. Աշխարհագրություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի;
9. Պատմություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի;
10. Քաղաքացիական կրթություն (VII-XII դասարաններ) 34 միավոր և ավելի;
11. Կենսաբանություն (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի;
12. Քիմիա (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի;
13. Ֆիզիկա (VII-XII դասարաններ) 37 միավոր և ավելի;
14. Արվեստ (I-IX դասարաններ) 37 միավոր և ավելի;
15. Երաժշտություն (I-IX դասարաններ) 43 միավոր և ավելի;
16. Սպորտ (I-IX դասարաններ) 43 միավոր և ավելի;
17. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ/Համակարգչային տեխնոլոգիաներ 43 միավոր և ավելի;
18. Վրաց լեզու և գրականություն (տարրական մակարդակ I-VI դասարանների) 32 միավոր և ավելի;
19. Բնագիտություն (տարրական մակարդակ, I-VI դասարանների) 32 միավոր և ավելի;
20. Մաթեմատիկա (տարրական մակարդակ I-VI դասարանների) 32 միավոր և ավելի;
21. Ավագ հատուկ ուսուցչի քննություն՝ 33 միավոր և ավելի;
22. Առաջատար ուսուցչի կարգավիճակ՝ 43 միավոր և ավելի;
23. Մենթոր ուսուցչի կարգավիճակ՝ 53 միավոր և ավելի (առավելագույնի 75%-ը ):
Կան առարկաներ, որոնցից թեստը հաջողությամբ հաղթահարելու համար դիմորդը, բացի վերը նշված շեմից (ավելի քան 60%), պետք է անցնի թեստի յուրաքանչյուր մասի նվազագույն շեմը հետևյալ սկզբունքով՝
I-IV և տարրական I-VI դասարանների՝ վրաց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և բնագիտության առարկաների ուսուցիչների թեստը բաղկացած է երկու մասից, որոնցից ակադեմիական հմտությունների ուսուցիչը պետք է հավաքի առավելագույն միավորի 40%-ից ավելին (առավելագույն միավորը ակադեմիական հմտությունների մասում 14 է, համապատասխանաբար 6 միավոր և ավելի):
Վրացերենը ոչ վրացալեզու դպրոցների/սեկտորների համար (I-XII դասարան), բաժանված է հինգ մասի: Թեստի յուրաքանչյուր մասի ներքին սահմանը առավելագույն միավորի 40%-ից ավելին է, լսողական մասում առավելագույն միավորը 9-ն է` նվազագույնը պետք է 4 և ավելի միավոր, ընթերցանության մասում առավելագույնը 25 միավոր է, իսկ անցողիկը՝ 11 միավոր և ավելի, գրավորի և մասնագիտական գիտելիքների մասում առավելագույնը 20 միավոր է, անցողիկը՝ 9 և ավելի, իսկ բանավոր մասում առավելագույնը 11 միավոր է, անցողիկը՝ 5 և ավելի։
Օտար լեզվի թեստը բաժանված է չորս մասի: Յուրաքանչյուր մասում ուսուցիչը պետք է հավաքի առավելագույն միավորի՝ առնվազն մեկ երրորդը մասը։ Խոսակցական մասում առավելագույն միավորը 16-ն է, անցողիկը՝ 6 և ավելի, իսկ գրավոր մասում առավելագույնը 22 միավոր է, անցողիկը՝ 8 և ավելի, լսողական մասում առավելագույնը 16 միավոր է, անցողիկը՝ 6 և ավելի, ընթերցանության մասում առավելագույնը 36 միավոր է, անցողիկը՝ 12 և ավելի։
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ/Համակարգչային տեխնոլոգիաներ առարկայի թեստը բաղկացած է 2 մասից՝ մասնագիտական գիտելիքներ (գրավոր) և գործնական հմտություններ (գործնական): Թեստի յուրաքանչյուր մասում դիմորդը պետք է հավաքի առավելագույն միավորի 40%-ը, այսինքն՝ 14 միավոր և ավելի։
Վարդուհի Կուրղինյան