Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների խորհուրդն անցկացրեց հերթական աշխատանքային հանդիպումը էթնիկ փոքրամասնությունների հետ, ովքեր աշխատում են էթնիկ խմբերի կրթական հարցերով:
Հանդիպման ղեկավարներն էին Վրաստանի Կրթության և գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և հանրային պաշտպան` Ուչա Նանուաշվիլին:
«Հանդիպումը, որը անցկացրել էին Կրթության և գիտության նախարարությունը, տեղի ունեցավ ինտերակտիվ և կարևոր էր երկու կողմերի համար: Հարցերը վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են` ազգային ուսումնական պլանի փոփոխությունները, ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համար դասագրքերի ստեղծումը, որը ուսուցանվում է էթնիկ փոքրամասնություններին, ենթակառուցվածքային հարցերը, փոքրամասնությունների լեզուներով ռեսուրսների ստեղծումը, տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչների ընդգգրկումը 4+1 ծրագրին, աշխատանքի տեղավորման աջակցություն, մասնագիտական կրթության մեջ հեռանկարների ներառում առաջացում և ավելացում», – ասվում է Վրաստանի Կրթության և գիտության նախարարության հաղորդագրությունում:
Հանդիպման ժամանակ ուշադրության կենտրոնում էր նաև այն, որ պետք է խթանել պետական լեզվի ուսուցումը, և նշվել է, որ «Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցները» ծրագրում վրացերենի վերապատրաստմանը կկարողանան մասնակցել ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև բոլոր ցանկացողները: Նշենք, որ ազգային փոքրամասնությունների խորհրդի հանդիպումները անցկացվում են պարբերաբար, որի ընթացքում անցկացվում է կարծիքների, գաղափարների փոխանակում, որոնք արդեն կատարվել են և որոնք դեռ պետք է կատարվեն:
Էդիտա Բադասյան