Մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրի ընդունելությունը: Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է հաղթահարել տվյալ ԲՈՒՀ-ի կողմից սահմանված ներքին քննությունը։ Ծրագրի ընդունելության ժամանակացույցի և անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված տեղեկությունները տարածվում են համալսարանների կողմից:

Իլիայի պետական համալսարանի տարածած տեղեկության համաձայն՝

60 կրեդիտանոց ծրագիրը հնարավոր է հետևյալ ուղղություններով.

• վրաց լեզու և գրականություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• մաթեմատիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• պատմություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• քաղաքացիական կրթություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• աշխարհագրություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• կենսաբանություն (նախնական և միջնակարգ մակարդակ)
• ֆիզիկա (նախնական և միջնակարգ մակարդակ)
• անգլերեն լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• ռուսերեն (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• գերմաներեն (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• վրացերենը որպես երկրորդ լեզու (նախնական, հիմնական և միջնակարգ)
• երաժշտություն (նախնական, հիմնական և միջնակարգ)
• կերպարվեստ և կիրառական արվեստ (նախնական, հիմնական և միջնակարգ մակարդակ)
• տարրականի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր (վրացերեն լեզու, գրականություն, մաթեմատիկա, բնագիտություն 1-4 դասարաններ)

Գրանցումը հնարավոր է մինչեւ 2023 թվականի  սեպտեմբերի 3-ը, ժամը՝ 18:00-ն, հետևյալ հղումով https://argus.iliauni.edu.ge/ka/registration/lecturers

Գրանցման էլեկտրոնային բազայում ուսուցիչների վերապատրաստման կրթական ծրագրերում ուսումը շարունակել ցանկացողները պետք է վերբեռնեն հետևյալ փաստաթղթերը.

• Ինքնակենսագրություն (CV)՝ վրացերեն,
• ID քարտի պատճենը,
• Առարկայական քննությունը հանձնելու վկայականը, որտեղ նշվում է գրանցման համարը, ստացած և նվազագույն անցողիկ միավորը։

Գրանցումը հնարավոր է նաև այն դիմորդների համար, ովքեր դիմում են գրել ուսուցչի որակավորման քննության բողոքարկման համար և վերջնական արդյունքը դեռ հայտնի չէ, թեև այդ դիմորդները ծրագրում կընդգրկվեն միայն ուսուցչի որակավորման քննության նվազագույն շեմը հաղթահարելու դեպքում։

• ուսուցչի վկայական ունենալու դեպքում՝ նոտարի կողմից վավերացված ուսուցչի վկայականի պատճենը,

• 3/4 էլեկտրոնային լուսանկար (ծրագրում ընդգրկվելու դեպքում պայմանագիրը կնքելիս պետք է ներկայացնել երկու լուսանկար),

• Վրաստանի օրենսդրությանը համապատասխան տրված բակալավրի/մագիստրոսի կամ դրան համարժեք փաստաթղթի (դիպլոմի) նոտարական վավերացված պատճենը կամ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից համապատասխան աստիճան շնորհելու մասին տեղեկանք, որում նշվում է որոշման համարը և ամսաթիվը:

• Զինվորական հաշվառումը հաստատող փաստաթուղթ (տղաների պարագայում)։ Դիմորդը մի անձնական համարով գրանցվում է միայն մեկ անգամ։

Դիմորդն ինքն է պատասխանատվություն կրում տվյալների բազայում մուտքագրված տվյալների ճշգրտության համար:

Տեղեկության համար նշենք նաև, որ եթե այդ ծրագրով կրթությունը ցանկանում եք շարունակել այլ համալսարաններում, ապա անհրաժեշտ է սպասել մինչև տվյալ համալսարանը ընդունելության հետ կապված համապատասխան տեղեկություն կտարածի։