Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշել է Ամիլախվարին, նա վերադառնում է մասնավոր հատված և այնտեղ կշարունակի իր աշխատանքը։

Գիորգի Ամիլախվարին կրթության նախարարի պաշտոնում նշանակվել էր անցած տարվա մարտին։ Մինչ այդ նա ղեկավարել է խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը։