Այս տարվա հուլիսի 28-ին վրացական Geosky «Georgian Wings» ավիաընկերության ուղեւորատար հատվածը Թբիլիսիի միջազգային օդանավակայանից կիրականացնի առաջին չվերթը դեպի Բաթումի ծովափնյա քաղաք։
Ավիաընկերությունը մտադիր է շաբաթական 12 չվերթ իրականացնել, օդանավը կարող է ընդունել մինչև 70 ուղևոր։ Թռիչքի տևողությունը 55 րոպե է։
Այսօրվանից տոմսեր կարող եք գնել տոմսարկղերից և տուրիստական գործակալություններից, իսկ հուլիսի 15-ից՝ Georgianwings.com պաշտոնական կայքի միջոցով։
Georgian Wings-ի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը որոշել է ներքին չվերթները դարձնել իր հիմնական ուղղությունը՝ զբոսաշրջային շուկայում մեծ պահանջարկի պատճառով։