Արդարադատության նախարարությունը ծրագրում է այսպես կոչված արդարադատության շարժական տներ գործարկել Վրաստանի շրջաններում: Այս մասին լրագրողներին հայտնել է արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն:
Մարզերում, որտեղ չկան արդարադատության տներ և հասարակական կենտրոններ, գործելու են այսպես կոչված արդարադատության շարժական տներ: Դրա համար գերատեսչությունը նախատեսում է գնել միկրոավտոբուսներ, հագեցած հատուկ տեխնիկայով, որտեղ քաղաքացիներին անհրաժեշտ ծառայություններ կցուցաբերեն բնակության վայրում:
Եվս մեկ նորույթ կապված է հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ ծառայություններ մատուցելու հետ:
«Մենք ցանկանում ենք ստեղծել առավելագույնս հարմարավետ պայմաններ, որպեսզի սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարողանան անարգել այցելել արդարադատության տներ: Նախատեսում ենք գնել հատուկ սարքավորումներով ավտոմեքենաներ։ Դա կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց առավելագույնս լայնորեն օգտվել ծառայությունից, որը մենք առաջարկում ենք», — ասել է նախարարը:
Բրեգաձեն հայտնել է, որ մոտ ժամանակներս արդարադատության տներ կբացվեն Գարդաբանիում և Ծղալտուբոյում, իսկ շրջաններում՝ ևս երեք հասարակական կենտրոն:
Նախարարության հետագա ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում: