«Ազգային շարժում» կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Խատիա Դեկանոիձեն։
«Ոչ միայն խմբակցությունում, այլև կուսակցության ներսում բուռն քննարկում է եղել բոլոր այն խմբերի հետ, որոնք տարիներ շարունակ պայքարում են ստեղծված իրավիճակը փոխելու համար։ Շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ մենք որոշեցինք, որ «Միասնական ազգային շարժում՝ ուժը միասնության մեջ է» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանական գարնանային նստաշրջանին և կդադարեցնի բոյկոտը»,- հայտարարել է Խատիա Դեկանոիձեն։