Ուղիղ 9 տարի առաջ Վրաստանը դարձավ Եվրամիության ասոցացված անդամ,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետը գրում է, որ այդ պատմական իրադարձությունն ինքնին նշանավորել է այլ ձեռքբերումների սկիզբը՝ հետևողական քայլ դեպի Եվրամիությանը Վրաստանի վերջնական ինտեգրում։
«Ազատ առևտրի համաձայնագիրը մեր ձեռնարկատերերին հնարավորություն է տվել իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանելու Եվրամիություն։ Առևտրի անընդհատ աճող դինամիկան շոշափելի հետևանքներ ունի մեր ժողովրդի բարեկեցության վրա։
Վրացական անձնագրով Եվրամիությունում ազատ տեղաշարժումը, որի հնարավորությունը ձեռք է բերվել առանց վիզայի ռեժիմի համաձայնագրով, հատկապես կարևոր է նաև մեր քաղաքացիների համար: Անցյալ տարվա մարտի 3-ին ես ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը, և այդ գործընթացի շարունակությունը Եվրամիության կողմից Վրաստանին եվրոպական հեռանկարի շնորհումն էր։ Մեր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան հրապարակավ և միանշանակ հայտարարեց, որ Վրաստանը դառնալու է Եվրամիության անդամ։ Կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի տարեվերջին՝ այդ ջանքերի արժանի ճանաչմամբ և թեկնածուի կարգավիճակի շնորհմամբ, ինչը կդառնա Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վճռական փուլի սկիզբը»,- գրել է վարչապետը։