Հուլիսի 14-ին, Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել, որի հասույթը կփոխանցվի կազմակերպչական խմբի հաշվեհամարին՝ ցույցերի շարունակականության նպատակով:
Միջոցառման մասնակիցները ցուցահանդես-վաճառքի էին ներկայացրել տարբեր ձեռագործ իրեր, նկարներ, հուշանվերներ և այլն։
Կազմակերպիչների տեղեկատվությամբ, վաճառքից ստացած գումարի 20 տոկոսը կփոխանցվի Ռուսթավելի պողոտայում ընթացող ցույցերի կազմակերպչական խմբի հաշվեհամարին՝ ցույցերի շարունակականությունն ապահովելու նպատակով։
Նշենք, որ հունիսի 20-ից Ռուսթավելի պողոտայում ցույցեր են ընթանում: Ցուցարարները պահանջում են՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը։
Ռիմա Մառանգոզյան