Հուլիսի 9-ին, Ախալքալաքի «Grand Mur» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ ծրագրի մասնակիցների ֆիլմերի և տեսանախագծերի շնորհանդեսը, ովքեր սովորում են տեսանկարահանում, ֆոտոնկարահանում և վավերագրություն: Լավագույն նախագծերի հեղինակներն արժանացան մրցանակների։

Ծրագրի տարբեր տարիքի մասնակիցները, ուսանողներն ու աշակերտներն իրենց նախագծերը ներկայացրեցին ժյուրիին, որի անդամները դիտեցին ֆիլմերը տեղում և առցանց ռեժիմով:

Дизайн без названия - 1

Ներկայացված էր 20 նախագիծ։ Առաջին տեղը զբաղեցրել է Արտյոմ Քոսյանը՝ Ասպարա դատարկված գյուղի մասին պատմող ֆիլմով՝ «Ուրվական գյուղը»։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Կարապետյանը Փոկա գյուղից։ Նրա նախագիծը շոշափում էր վաղ ամուսնությունների խնդիրը և դրանից բխող խնդիրները՝ «Ամուսնություն՝ 13 տարեկանում»։ Երրորդ տեղը զբաղեցրեց միանգամից երկու նախագիծ՝ Սերգեյ Կուրղինյանը, ով իր նախագծում խոսում էր Սուլդա գյուղի խնդիրների մասին, և Գրիգոր Սահակյանի ու Ամիրան Ուստյանի համատեղ նախագիծը, որում ներկայացված է «Թռչնադիտողի մեկ օրը»։

Дизайн без названия - 1

Հատուկ մրցանակների են արժանացել Շուշանիկ Մկրտչյանի «Վրացերենի ուսուցիչը» նախագիծը, Հնազիկ Ավետիսյանի և Մարինա Կարագուլյանի «Աղոթող կինը» և Նարեկ Եղիազարյանի «Միայնակ զույգ» նախագծերը։

Բոլոր հաղթողները ստացան մրցանակներ, առաջին տեղի համար՝ համակարգիչ, երկրորդ տեղի համար՝ հեռախոս, երրորդ տեղի համար՝ պլանշետ։ Եվ կային հատուկ մրցանակներ՝ հիշողության կրիչներ (փաուերբանկեր)։

Երկար տարիներ Ախալքալաքում GIPA-ն ավագ դպրոցի աշակերտներին և ուսանողներին սովորեցնում է լուսատեսանկարահանում և մոնտաժ, ինչի արդյունքում փառատոներ է անցկացնում, որտեղ ծրագրի մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքները: