Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կայքում տեղադրվել է առցանց հարցաշար, որը կարող է լրացնել քաղաքապետարանում որևէ ծառայություն ստացած ցանկացած քաղաքացի։ Սկզբում բնակիչներին լրացնել հարցաշարը օգնում էին քաղաքապետարանի երկու ստաժորները: Երիտասարդների ստաժավորումը և մունիցիպալ ծառայությունների բարելավման գնահատման համակարգի ներդրումն իրականացվել է «Վրաստանի շրջաններում երիտասարդներին միտված հանրային ծառայությունների մատուցման խթանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի Քաղաքականության Ինստիտուտի (GIP) կողմից։
Սկզբում մարտի 15-16-ը Ախալքալաք քաղաքում այս ծրագրի շրջանակներում GIP-ն անցկացրեց երկօրյա դասընթաց երիտասարդների համար «Ինքնակառավարման մեջ երիտասարդներին ներգրավելու և ծառայությունների գնահատման մեխանիզմները» թեմայով: Երկու օրվա ընթացքում հրավիրված փորձագետները քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են.
• Ներգրավվածություն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման և փոփոխությունների կառավարման գործընթացում:
• Մունիցիպալիտետի իրավասություններն ու ծառայությունները:
• Նշված ծառայությունների փորձարկումն ու գնահատումը գործնականում:
Այս թրեյնինգի արդյունքում ընտրվեցին 4 ամենաակտիվ մասնակիցները, որոնք անցան մեկամսյա ստաժավորում։ Ընտրված երիտասարդներից երկուսը ստաժավորումն անցել են քաղաքապետարանում և օգնել մունիցիպալ ծառայությունների գնահատման համակարգի իրականացման հարցում, իսկ մյուս երկուսը ստաժավորումն անցել են տեղական լրատվամիջոցում՝ Ջավախքի լրատվական կենտրոնում և օգնել գնահատման նոր համակարգի մասին տեղեկատվության տարածման հարցում:
«Ծրագրի նպատակն է բարելավել մունիցիպալ ծառայություններն անմիջապես ծառայությունների գնահատման մեխանիզմի մշակման միջոցով: Քաղաքապետարանն արդեն հարցաթերթիկն ավելացրել է կայքում, և ԶԼՄ-ների պրակտիկանտներին հանձնարարվել է տարածել այդ մասին տեղեկատվությունը: Պրակտիկանտները նաև կկարողանան ապագայում նախաձեռնել նոր ոչ խոշոր ծրագրեր, որոնք կարող են ներառել երիտասարդությանն ուղղված ծառայությունների բարելավում և նորերի ստեղծում», – ասում է ծրագրի ղեկավար և GIP քաղաքականության վերլուծաբան Սալոմե Կանդելակին:
Վերջինիս խոսքով, քաղաքապետարանի և լրատվամիջոցների պրակտիկանտների համագործակցությունը կարևոր է և անհրաժեշտ, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իմանան հարցաշարի մասին և լրացնեն այն։
Քաղաքապետարանում մատուցվող ծառայությունների գնահատման հարցաթերթիկը քաղաքապետարանի պաշտոնական կայքում ապրիլի 22-ից համացանցի օգտատերերին հասանելի է երկու լեզվով (հայերեն և վրացերեն)։ Հարցաթերթիկը անանուն է:
Հարցաթերթիկը կարող եք տեսնել այստեղ:
Քաղաքապետարանի ստաժորներ Դիանա Սահարյանը և Սուսաննա Սրափյանն օգնեցին ախալքալաքցիներին ծանոթանալ ծառայության գնահատման հարցաշարին և լրացնել այն:
«Հետաքրքիր է, որ երբ ներսում ես, տեսնում ես այն մեծ աշխատանքը, որը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այստեղ ես ոչ միայն ուսումնասիրեցի յուրաքանչյուր բաժնի ընդհանուր կառուցվածքը, այլև սովորեցի քաղաքացիների և հասարակության անդամների հետ շփվելու, տեղեկատվություն փնտրելու և այդ տեղեկատվությունը նրանց փոխանցելու հմտությունները: Մեր պրակտիկայի հիմնական նպատակն էր հարցումներ կատարել բնակչության շրջանում, ովքեր կգնահատեն քաղաքապետարանի ծառայությունները կոնկրետ հարցման ձևով (1-ից 5 բալ սանդղակով)»,- պատմեց Դիանա Սահարյանը, ով մեկամսյա ստաժավորում է անցել Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնում:
Դիանա Սահարյանը ստաժավորման ժամանակ
Սուսաննա Սրափյանը Դիանա Սահարյանի հետ օգնեց բնակիչներին լրացնել կայքում տեղադրված հարցաշարը։ Միևնույն ժամանակ նա շատ բան է սովորել ճարտարապետության բաժնում, որտեղ անցել է ստաժավորում: Նա սա կարևոր փորձ է համարում իր ապագայի համար։
«Այս բեղմնավոր ամիսն Ախալքալաքի քաղաքապետարանում շատ լավ ու հաճելի անցավ։ Ես շատ բան սովորեցի, օրինակ՝ ինչպես գրել նամակ, ինչպես պատասխանել նամակին և ինչպես լրացնել թույլտվության ձևաթուղթը: Սովորեցինք նաև աշխատել և ծառայություն մատուցել քաղաքացիներին։ Եվ հետևաբար՝ ինչպես պատասխանել նրանց»,- ասում է Սուսաննա Սրափյանը։
Սուսաննա Սրափյանը Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնում
Երկու ստաժորներն էլ իրենց խոսքում առանձնահատուկ շնորհակալություն են հայտնում ստաժավորման անմիջական ղեկավարներին, ինչպես նաև քաղաքապետին և քաղաքապետարանի ղեկավարությանը հնարավորություն են տվել ազատորեն մասնակցել քաղաքապետի ծրագրերին, ներկայացնել և զարգացնել իրենց հմտությունները։
Ախալքալաքի քաղաքապետարանից իրազեկեցին, որ ուրախ են, որ այս ծրագրի համար ընտրվել է Ախալքալաքի մունիցիպալիտետը, քանի որ մունիցիպալիտետի հիմնական սկզբունքներից մեկը թափանցիկությունն է։ Քաղաքապետարանում այս ծրագրի իրականացումը կհարստացնի տեղեկատվությունը քաղաքացիների համար կարևորի մասին և կօգնի բարելավել աշխատանքային ընթացքը:
Այս նյութի հեղինակները ստաժավորում են անցել Jnews-ի նախագծի շրջանակներում:
Արուսյակ Մելքոնյան
Մարիաննա Ադամյան