Ախալքալաքում զարգանում է կանանց ակտիվության բարձրացմանը նպաստող ծրագրերը:
Ապրիլի 9-10-ը, Ախալքալաքի «կանանց սենյակում» Կոնֆլիկտների և բանակցությունների միջազգային կենտրոնն(ICCN) անցկացրեց թրենինգ «ընդլայնված հորիզոններ, բարելավելու աղջիկների և կանանց ընտրությունը մասնագիտական և տնտեսական զարգացման հարցում»:
Այս ծրագրին մասնակցում են Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլիի տարածաշրջանների 13 շրջաններից ձեռներեցներ, ակտիվ կանայք և աղջիկներ:
Ծրագիրն սկսվել է ապրիլի 1-ին և կտևի 28 ամիս: Այն նախատեսում է ստեղծել նոր մասնագիտական և տնտեսական հնարավորություններ, ինչպես նաև ինֆորմացիայի հասանելիություն և կենտրոն կանանց համար: Ծրագիրն համատեղ իրականացնում են Կոնֆլիկտների և բարեփոխումների միջազգային կենտրոնը(ICCN) և «Mersy Corps» կազմակերպությունը, ֆինանսական աջակցությամբ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության(USAID):
Սույն ծրագիրը բաղկացած է 3 կոմպոնենտներից: Առաջին՝ «կանանց սենյակների» ստեղծում, որը կդառնա կանանց ինֆորմացիոն կենտրոն շրջաններում: Երկրորդ բաղադրիչը դա հիմնադրամի հնարավորությունների զարգացման, կրթության և կարիերիայի զարգացումն է, որը նպաստում է կանանց կարիերիայի և կրթական հնարավորությունների բարձրացմանը: Ինչպես նաև ամրապնդում է կապը բիզնեսի, համալսարանների, մասնագիտական վերապատրասատման կենտրոնների և աշակետրների միջև: Այս կետով կանանց կվերապատրաստեն 3-ական բիզնես-ծրագրեր գրել, և յուրաքանչյուրը կֆինանսավորվի 2000$:
Ծրագրի երրորդ կետն ուղղված է կրթությանը և դպրոցներին: Մանկավարժների համար, ովքեր կընտրվեն տարբեր դպրոցներից անցկացվելու են հատուկ թրենինգներ: Նրանք կսովորեն թեմատիկ թրենինգներ, ինտերակտիվ վարժություններ, դերային խաղեր անցկացնել դպրոցներում: Ծրագրի այս մասով ծնողները ևս ակտիվ մասնակցելու են երեխաների վերապատրաստմանը, փոքր ծրագրերին, քննարկումներին և ֆիլմերի շնորհանդեսներին: