Գրեթե մեկուկես տարում՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 5-ը, Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր է գրանցվել Ռուսաստանի 20,7 հազար քաղաքացի։
Գրանցված են նաև մոտ 1,8 հազար ընկերություններ (բիզնես և ՀԿ), որոնց հիմնադիրները ռուսներ են։
Քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալությունը հրապարակել է տվյալները՝ ի պատասխան պատգամավորի հարցման։
Այս տարվա սկզբից 657 ռուսաստանցիների մասնակցությամբ 470 ընկերություն է գրանցվել որպես սեփականատեր։ Այս տարի Վրաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի 6 185 քաղաքացի։