Այսօր Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում սպանություն է կատարվել: Ըստ տարածված տեղեկությունների՝ որդին վիրավորել է մորը և սպանել նրա հետ եղած տղամարդուն։
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դեպքի վայրից փախուստի է դիմել։ Նրան ձերբակալելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, տեղում կատարվում են քննչական գործողություններ։
Վիրավորում ստացած կինը հոսպիտալացվել է։