Սահմանափակումների ներդրումը՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու, հակասահմանադրական է: Այս մասին ասված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից նախապատրաստված օրենքի նախագծի վերաբերյալ «Transparency International – Georgia» հասարակական կազմակերպության հայտարարության մեջ:

«Հանրային առողջապահության մասին օրենքում» և «Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու դեպքում կառավարությանը կտրվի արտակարգ դրության սահմաններից դուրս լրացուցիչ լիազորություններ, այդ թվում` տեղաշարժի, հավաքների, տնտեսական և աշխատանքային գործունեության, սեփականության և այլ իրավունքները սահմանափակելու հնարավորությունը:

«Օրինագիծը հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և նախատեսում է կառավարության կողմից սահմանափակել մարդու այն հիմնարար իրավունքները, որոնք, համաձայն Սահմանադրության, կարող են սահմանափակվել միայն արտակարգ դրության ժամանակ, դա էլ միայն խորհրդարանի որոշմամբ», – ասված է «Transparency International»-ի հայտարարության մեջ:

ՀԿ-ն ընդգծում է, որ խորհրդարանական հանրապետության պայմաններում ժողովրդի ներկայացուցչական մարմինը իրավասու է որոշում կայացնել արտակարգ ռեժիմի ներդրման մասին: Չնայած այն կարող է ընդունվել միայն բացառական և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում: Կազմակերպությունը նշում է, որ որոշ դեպքերում մարդու իրավունքները կարող են անհամաչափ սահմանափակվել:

Ավելի վաղ, օրինագծի քննադատությունը հնչել էր նաև խորհրդարանական ընդդիմության շրջանում:

Նյութը՝ «sova.news»-ից