Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա հանդիսավոր մամլո ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը չի բացառվում:
«Ես չեմ բացառում, դեպի Ռուսաստան առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վերադարձը Վրաստանի քաղաքացիների համար: Ես կարծում եմ, որ դրա համար կան բոլոր հիմքերը, հատկապես, որ մենք տեսնում ենք որոշակի ազդակներ Վրաստանի առանձին կառավարական կառույցների կողմից», – ասել է Պուտինը:
Ներկայումս ռուսները կարող են այցելել Վրաստան առանց մուտքի արտոնագրերի, բայց Վրաստանի քաղաքացիները պետք է ձևակերպեն մուտքի արտոնագիր Ռուսաստան մեկնելու համար: 2015 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը որոշում է ընդունել Վրաստանի հետ պարզեցված մուտքի արտոնագրերի ռեժիմի մասին: Համաձայն նոր կարգի, ձեռքին ունենալով միգրացիայով զբաղվող օրգաններում ձևակերպված հրավեր, Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող է ստանալ մասնավոր, բիզնես, հումանիտար, աշխատանքային մուտքի արտոնագիր (բացառությամբ զբոսաշրջության) ցանկացած քանակությամբ: Բացի այդ հրավերը, ձևակերպվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու կողմից, անկախ բարեկամության աստիճանի: Եվ արագացնելու համար այդ գործընթացը փետրվարից մտցվել է նոր տեսակի հրավերներ` էլեկտրոնային, որն, ի տարբերություն դասականի, կարող է ուղարկվել էլեկտրոնային փոստով:
Դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև դադարեցվել են 2008 թ.-ի օգոստոսից, Թբիլիսիի որոշմամբ, ի պատասխան Մոսկվայի Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսեթիա) անկախության ճանաչմանը: