Համացանցում թմրամիջոց վաճառելու մեղադրանքով ձերբակալված 24-ամյա տղամարդը Վրաստանի Ներքին գործերի նախարարության տարածքային տեսուչ-քննիչի եղբայրն է, ասվում է գործակալության կայքում:
Ինչպես հայտնի դարձավ, ոստիկանը, ում եղբայրը մեղադրվում է թմրամիջոցների հանցագործության մեջ, արդեն ներկայացրել է իր հրաժարականը: Շարունակվող հետաքննությունը պետք է որոշի, արդյոք ոստիկանը կապ ունի այն գործողությունների հետ, որոնցում մեղադրվում է նրա եղբայրը:
Ներքին գործերի նախարարությունը նախօրեին տեղեկացրեց համացանցում թմրամիջոցների վաճառքի սխեմայի բացահայտման, և 27-ամյա կնոջ և 24-ամյա տղամարդու ձերբակալման մասին:
Ըստ վրացական ԶԼՄ-ների, ձերբակալվածը Գիորգի Գոգեբաշվիլին է, իսկ նրա եղբայրը ոստիկան Յակոբ Գոգեբաշվիլին: Անձնական զննման և կնոջ ավտոմեքենայի զնման ժամանակ ոստիկանները հայտնաբերել և բռնագրավել են 43 փաթեթ թմրամիջոց: Բացի այդ, արդեն պատրաստված գաղտնարաններից, բռնագրավվել է 19 փաթեթ թմրամիջոց:
«2018 թվականի մայիսի 7-ին համացանցի միջոցով թմրամիջոցների վաճառքի փաստի հիման վրա ձերբակալվել է երկու քաղաքացի: Քննչական բաժինը գիտեր, որ ձերբակալվածներից մեկի եղբայրը Թբիլիսիի ոստիկանության գործակալության Վակե-Սաբուրթալոյի չորրորդ բաժնի տարածքային քննիչ-տեսուչն է: Վերոհիշյալից ելնելով, հետաքննությանը զուգահեռ, Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել հանցագործության մեջ ոստիկանի հնարավոր ներգրավվածությունը պարզելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, թմրամիջոցների վաճառքի սխեման բացահայտող քննիչները եղբոր ձերբակալության մասին հաղորդել են միայն գործողության ավարտից և մեղադրյալի ձերբակալությունից հետո:
«Հետաքննության շահերից ելնելով քննիչ-տեսուչը իր եղբոր ձերբակալության մասին տեղեկացվեց միայն միջոցառումների ավարտից հետո: Նույն օրը նա դիմել է նախարարության ղեկավարությանը ոստիկանությունից հեռացնելու մասին զեկույցով: Այս փուլում նշված անձի մասնակցությունը հանցագործության մեջ հաստատված չէ, սակայն ակտիվ քննչական գործողությունները շարունակվում են: Հանցագործությանը մասնակցելու փաստի հաստատման դեպքում այդ անձը համապատասխան պատասխանատվության կենթարկվի», – ավելացրեցին Ներքին գործերի նախարարությունում:
Նախկին ոստիկանը մամուլի համար որևէ մեկնաբանություն չարեց, սակայն միջադեպին արդեն արձագանքել են իշխանության ներկայացուցիչները՝ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ցավալի է, որ ՆԳՆ-ի աշխատակիցը ներգրավված է եղել հանցագործության մեջ, սակայն կարևոր չէ, թե որ նախարարության կամ գործակալության աշխատակիցն է, և նա աշխատում է պետական կառույցներում, թե՝ ոչ: Բոլոր մարդիկ, ովքեր որոշում են այդ մահը բերել Վրաստան, պետք է իմանան, որ օրենքը նրանց նկատմամբ անգութ կլինի», – ասել է Վոլսկին:
«Բոլոր պատասխանատուները կպատժվեն, անկախ նրանից, թե ովքեր են նրանք: Կարևոր չէ, ոստիկանի եղբայրն է, զարմիկը կամ ինչ-որ մեկի հորաքույրը: Օրենքը բոլորի համար օրենք է: Յուրաքանչյուր ոք, ով կխախտի օրենքը, կենթարկվի պատասխանատվության համապատասխան մարմինների կողմից», – նշեք է Կալաձեն:
Նյութը արտատպված է Новости Грузия-ից