2017 թվականին բացահայտվել է բնական ռեսուրսների պաշտպանության ոլորտում օրենսդրության 11.6 հազար խախտում:
Վրաստանում շրջակա միջավայրին հասցված վնասի չափը 2017 թվականին կազմել է ավելի քան 8.5 միլիոն լարի (մոտ 3.8 միլիոն դոլար), հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքը:
2017 թ.-ի ընթացքում Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական մոնիտորինգի դեպարտամենտը բնական ռեսուրսների պաշտպանության բնագավառում բացահայտել է 11,6 հազար խախտում:
Դրանցից 11,1 հազարը վարչական իրավախախտում է, 515-ը` քրեական: Բոլոր նյութերը ուղարկվում են իրավապահ մարմիններին: Ըստ դատարանի որոշման, ընդհանուր առմամբ, հանցագործների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, որպես տուգանք վճարված գումարը կազմել է 4 մլն 658,5 հազար լարի (1 մլն 819,7 հազար դոլար):
Անտառային օրենսդրությունում անցյալ տարի բացահայտվել է ավելի քան 1,7 հազար խախտում: Ինչ վերաբերում է անտառային նյութերի փոխադրման կանոնների խախտմանը, այստեղ հայտնաբերվել է ավելի քան 1.3 հազար փաստ: Բացի այդ, արձանագրվել է անտառահատումների տեխնիկական կանոնակարգերի խախտման 832 փաստ:
Ինչ վերաբերում է ստորերկրյա ջրերի մասին օրենքին, ապա այստեղ հայտնաբերվել է ավելի քան 2500 խախտում, իսկ ավելի քան 1,8 հազար` մթնոլորտային օդի օրենքի խախտում: Թափոնների կառավարման կոդեքսի խախտման հետ կապված հայտնաբերվել են ավելի քան 1.4 հազար փաստեր և ավելի քան հազարը` ձկնորսության ու որսի: Եվս 836 փաստ ևս վերաբերում են այլ հանցագործություններին:
Sputnik-Georgia